Սյունիքում ադրբեջանցիները գողացել են գյուղացու հոտը
Սյունիքի Արավուս գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ վկայում է Հայաստանի սահմանների անպաշտպան լինելու հանգամանքը։ Երեկ առավոտյան Տեղ խոշորացված համայնքի Արավուս սահմանամերձ բնակավայրից ադրբեջանցիները գողացել են գյուղացիներից մեկի շուրջ 260 գլուխ ոչխարները։
Կենդանիներին արածելու տարել էր գյուղացու 16 ամյա որդին, որին մոտեցել են 5 ադրբեջանցիներ, զենքը պահել նրա վրա և տարել 400 գլուխ ոչխարներից 260-ին։ Որդին կարողացել է հեռանալ՝ իր հետ տանելով հոտի մի մասը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց, թե որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ տեղի չի ունեցել, իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են։
Փաստացի Պաշտպանության նախարարությունը փորձում է համոզել, որ որևէ ադրբեջանցի չի հայտնվել հայկական տարածքում և որևէ ոչխար չի գողացել, այլ հենց գյուղացու ոչխարներն են հայտնվել ադրբեջանական տարածքում։
Ըստ էության, չկարողանալով պաշտպանել Հայաստանի պետական սահմանները, իշխանությունները կրկին մեղքը փորձում են գցել շարքային քաղաքացիների վրա, մինչդեռ այդ հատվածում առնվազն Պաշտպանության նախարարությունը պետք է ամրացրած դիրքեր ունենար, որպեսզի ադրբեջանցիների ներթափանցման փորձերն անհնար լինեին։
Կարապետ Մանթաշյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT