Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական մոդելին. Արշակ Կարապետյան

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Սահմանադրությունը փոփոխվել է մի քանի անգամ։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը ևս երկու անգամ փոխվել է 2005-ին և 2015–ին, ընդ որում երկրորդ փոփոխության ժամանակ՝ 2015-ին, գործող վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր օրվա իշխանություններին՝ կառավարման նախագահական համակարգից խորհրդարանական համակարգ անցնելու, ինչպես նաև սուպերվարչապետական համակարգ ստեղծելու համար, հայտարարում, թե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է և վտանգներ է իր մեջ պարունակում։

Գալով իշխանության՝ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ պետք է փոփոխել Սահմանադրությունը։ Ի վերջո կրկին հանգել են խորհրդարանական կառավարման համակարգին։ Այսօր էլ Փաշինյանն ինքն էլ մտմտում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության վերաբերյալ։

Երեկ արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը հաշվի առնելով ժողովրդավարական իրենց ձգտումներն ու ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար և, եթե հետ պատերազմական շրջանում կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էին վատ բաներ լինել, ընդ որում Փաշինյանը, կրկին ընկնելով իրեն բնորոշ պոպուլիզմի գիրկը, հայտարարել է, թե պետք է Հայաստանն ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ձեռնարկը որևէ լավ տեղ չի կարող տանել, որևէ մեկը չի էլ կասկածում, ընդ որում խորհրդարանական կառավարման մոդելն էր, որ 2018 թվականից ի վեր Հայաստանին լրջագույն ցնցումների բերեց։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այս քայլով կատարում է հենց Բաքվից եկող հրահանգները։ Իլհամ Ալիևը դեռ դեկտեմբերի 6-ին էր հայտարարել, թե Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմն ապագայում գլուխ չի բարձրացնելու։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան։

Օրենքների օրենք համարվող և պետության հիմքում ամենակարևոր գործիքի Սահմանադրության հետ նմանօրինակ վայրիվերումները վաղն արդեն զգացնել են տալու կառավարման բոլոր օղակներում, իսկ Հայաստանի քաղաքացին սեփական մաշկի վրա կզգա այդ ամենը: Այնպես, որ լուռ ու մունջ գնալ նման արկածախնդրության վաղը վտանգի տակ է անգամ մեր պետականության գոյությունը:

Վերարտադրվելու խորհրդարանական մոդելը գործող իշխանության քիմքին մոտ է, իսկ ՀՀ քաղաքացին լուրջ մտորելու կարիք ունի:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կտրականապես դեմ է կառավարման խորհրդարանական մոդելին։ Մի քանի հարցազրույցներում Կարապետյանը նշել է, որ պետք է ազատվել ոչ միայն Հայաստանում կառավարող կուսակցությունից, այլ նորմալ պետություն կառուցել, վերադառնալ կառավարման նախագահական մոդելին: «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է, մենք դա բոլորս գիտենք, չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել, թե ով դա արեց, ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել էր Կարապետյանը՝ հիմնավորելով, որ հենց կենտրոնաձիգ և լուրջ պատասխանատվության մոդելով Սահմանադրությունն է, որ կարող է դրական փոփոխությունների հիմք դառնալ մեր երկրի համար։

Ի դեպ Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման պոտենցյալը դեռ ամբողջությամբ նկատելի չէ։ Շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը գործում է լուռ, դա կարծում ենք նրա մասնագիտական գործունեության հետ է կապված։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Արշակ Կարապետյանի կողքին շատ քաղաքական գործիչներ և ուժեր կան, ինչպես ՀՀ֊ից այնպես էլ Սփյուռքից, որոնք առաջիկայում նույնպես կհայտարարեն գեներալ֊մայոր Կարապետյանին միանալու մասին։