Երբ է նշվելու Բարեկենդանը․ ինչ տոն է այն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է:
Բարեկենդանի տոնական ուտեստների մեջ նախապատվելի են առատ մսով, յուղով, կաթնեղենով ուտելիքները: Բարեկենդանի սեղանների անբաժան ուղեկիցներն էին նաև գաթան և հալվան: Վերջին օրը երեկոյան կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու:
Բարեկենդանին թոնիրը միշտ վառ պիտի լիներ և սեղաններին ամեն ինչ պետք է առատ լիներ:
Բարեկենդանը ավելի մեծ շուքով է նշվել քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր:
Բարեկենդան բառը հավանաբար առաջացել է բարի կենդանություն բառակապակցությունից: Գարնանամուտի զարթոնք ապրող բնության գործընթացը աշխուժացնելուն են միտված բոլոր հմայական խաղերն ու տոնածիսական ճաշերի պատրաստումը: Ժողովրդական տոնախմբության հիմքում ընկած է միասնական զոհաբերման գաղափարը հանուն ընդհանուրի բարօրության: Այս սկզբունքից ելնելով` յուրաքանչյուրը պարտավոր էր մասնակցել համընդհանուր տոնածիսական արարողություններին:
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ այս տարի տոնը կնշվի վաղը՝ հունվարի 22-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c000b1564be91de3bc7278033beb38f8
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT