Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան
Հասարակություն

Հայաստանի խորհրդարանը քննարկում է առանց ստաժի քաղաքացիների թոշակի բարձրացման հարցը

Հայաստանում 18 հազար քաղաքացու թոշակը կբարձրանա մինչեւ 25500 դրամ։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։

Նրա խոսքով՝ այժմ ծերության թոշակը (ստանում են այն անձինք, ովքեր աշխատանքային ստաժ չունեն) կազմում է 16 հազար դրամ, բայց 2019 թվականի հունվարի 1-ից այն հետին թվով կկազմի 25500 դրամ։

Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, ծերության թոշակ ստանում են այն մարդիկ, որոնց 65 տարին լրացել է, բայց որոնք նվազագույն աշխատանքային ստաժ չունեն աշխատանքային թոշակ ստանալու համար, ինչպես նաեւ առաջին խմբի հաշմանդամները, որոնք չունեն նվազագույն աշխատանքային ստաժ։ «Կառավարության որոշումը վերաբերում է նաեւ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիներին, բայց որոնց թոշակը ցածր է ամսական 25500 դրամից։ Այդ մարդկանց թոշակը նույնպես կբարձրանա հունվարի 1-ից եւ կկազմի 25500 դրամ»,- հավելել է Սաղիյանը։

Այնինչ, նրա խոսքով՝ աշխատանքային թոշակները, որոնք ստանում է աշխատող բնակչությունը, չեն բարձրացվի։ «Այս նախաձեռնության գլխավոր նպատակը հանրապետությունում պայքարն է ծայրահեղ աղքատության դեմ։ Այդ գումարը կհամապատասխանի նաեւ նվազագույն պարենային զամբյուղին»,- նշել է փոխնախարարը։

Բացի այդ, պաշտոնյան նաեւ նշել է, որ մինչեւ հիմա որոշ անարդարություն կար հաշմանդամության տարբեր խմբերի անձանց հարցում. նրանք բոլորը ստացել են միանման նպաստներ, իսկ միակ տարբերությունը անվճար տրամադրվող դեղերի  քանակն ու տեսականին է եղել։

Փոխնախարարն ընդգծել է, որ նոր օրինագծով առաջարկվում է 40 տոկոսով բարձրացնել առաջին խմբի հաշմանդամների նպաստները, եւ 20 տոկոսով՝ երկրորդ խմբի հաշմանդամներինը։ «Այսպիսով, առաջին խմբի հաշմանդամների գումարը կբարձրանա 6400, երկրորդ խմբի հաշմանդամներինը՝ 3200 դրամով»։ Այս բոլոր նպատակների համար, ինչպես տեղեկացրել է Սմբատ Սաղիյանը, պետբյուջեից կտրամադրվի մոտ 110 մլն դրամ։