Բանակի սպառազինության նոր միջոցներով համալրման ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ. Արտակ Դավթյան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը եւ զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված եւ ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները եւ փաստել, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան