«Կենտրոնական ավտոկայարանի» նախկին տնօրենը 6,65 մլն դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը. Ոստիկանություն
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երեւանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում եւ վարչական շենքում տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր եւ չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես եւ դեռեւս չպարզված այլ անձանց եւ կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից:
Քննության նյութերով՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է շուրջ 43.200.000 դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 21.655.000 դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել եւ հափշտակվել է:
Առերեւույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ եւ 308-րդ /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...