Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն
Այսօր՝ մարտի 26-ին, սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանն ընդունեց ջավախահայերի պատվիրակությանը, որի կազմում էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը, գործարար Արամ Սանոսյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ, գործարար Սամվել Աղեկյանը, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «ՋԱՀ» իրավաբան Արմեն Եսոյանը, «ՋԱՀ» գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «ՋԱՀ» հոգաբարձուների խորհրդի համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, «ՋԱՀ» ներկայացուցիչ, գործարար Գրիգոր Տաշչյանը (ՌԴ Պերմի երկրամաս), «ՋԱՀ» համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սերգեյ Վանցյանը: Ճանաչողական հանդիպման գլխավոր նպատակը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդի հետ ծանոթությունն էր ու ջավախահայության հիմնախնդիրների լուծման ուղիների հետ կապված հարցերի քննարկումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը կարևորեց նախարարության աջակցությունը Ջավախքի հայության համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը, նշեց, որ առաջիկայում ևս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքներ տանել. «Կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է քննարկվեն մեր վրացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակներում և լուծումներ ստանան: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:
Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նշեց, որ սփյուռքի նախարարության հետ վաղուց է համագործակցում, դեռևս Արգենտինայի թեմում աշխատելու տարիներից և հավելեց. «Հուսով եմ, որ այն մեծ փորձառությունը, որ Արգենտինայից եմ բերել, կօգնի հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ, որ պիտի առաջ տանեմ կրթական, մշակութային հարցերը: Ես գալիս եմ ծառայելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել»:
Քննարկման ընթացում անդրադարձ կատարվեց համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, որոշվեց քննարկումներն ավելի հաճախակի և շարունակական դարձնել:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...