Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Քաղաքականություն

Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ Փաշինյանի «փափագն» է. նա ցանկանում է միշտ լինել քննարկումների առաջին պլանում՝ դրական թե բացասական: Նրա այս քայլերի համար նշվում են տարաբնույթ պատճառներ: Դրանցից մեկն այն է, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն ոչ թե բարելավել կառավարության աշխատանքն ու բարձրացնել արդյունավետությունը, այլ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ, այսինքն՝ «ցարը լավն է, բոյարներն են վատը»:
 
Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ: Նա պարբերաբար դիմում է այս «գործիքին»: «Փաշինյանը գիտակցում է, որ ունի ցածր վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում. արտաքին և ներքին քաղաքական բոլոր ոլորտները տապալված են։ Հարկերն ու տուրքերը բարձրանում են, տնտեսությունն աստիճանաբար գնում է դեպի վերջնական կոլապս։ Հանրությունը դժգոհ է ինչպես սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որի պատասխանատուն Փաշինյանն է, այնպես էլ արտաքին քաղաքականությունից։ Փաշինյանը կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական օրակարգ՝ Արցախը հանձնված է, բանակը կրճատվում ու թուլացվում է, Բաքվի պահանջները հերթով կատարվում են, հաջորդն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջումն է Բաքվին և Անկարային»,-անդրադառնալով այդ թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ, դրան զուգահեռ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից ՌԴ-ի նկատմամբ. «Հեծանիվի սիրահար վարչապետը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Արևմուտքի պատվերն իրականացնելով»։
 
Եվ, ըստ հեղինակների, այս ամբողջ ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետի ֆոնին Փաշինյանը ցանկանում է ողջ պատասխանատվությունը տապալված ոլորտների համար ուղղել թիմի ուղղությամբ. «Փաշինյանն իբր դժգոհ է թիմից, իրականում պաշտոնից հեռացվածներն արդեն իսկ ստացել են նոր պաշտոններ կամ ստանալու են նոր պաշտոններ։ Փաշինյանը նոր կադրեր է բերել, սակայն այդ կադրերն իրենց պրոֆեսիոնալ մակարդակով և ունակություններով ոչնչով չեն տարբերվում հեռացված կադրերից։ ՀՀ բյուջեն դատարկ է, և ինչքան էլ Փաշինյանը մի նախարարին կամ պաշտոնյային փոխարինի մյուսով, խնդիրները չեն լուծվելու, քանի որ արտաքին պարտքը 13 միլիարդի շեմին է մոտեցել, իսկ դատարկ բյուջեով անգամ վունդերկինդը ոչինչ չի կարող անել ոլորտն ոտքի հանելու համար»:
 
Շատերն են կարծում, որ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու ծրագիր է, կամ, ինչպես նշում են շատ օգտատերեր, «շուստրիություն»։ Այս տեսակետն ունի նաև նշյալ ալիքը՝ համաձայն լինելով այն կարծիքին, որ առաջիկա ընտրությունների համատեքստում այսպիսի ներքաղաքական շոուներով Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ աշխատանքի իմիտացիա է ցուցադրում։ Այդուամենայնիվ, ըստ հեղինակների, կադրային ոչ մի փոփոխություն չի կարող փոխել հանրության ատելությունն ու դժգոհությունը քպական թիմից. «ՔՊ-ն դիլետանտական քաղաքական թիմ է, և նրանք ի վիճակի չեն հայոց պետականությունը հանել այն ճահճից, որի հեղինակներն իրենք են։ ՀՀ-ն ունի մեկ փրկություն՝ օր առաջ Փաշինյանի և թիմի հեռացումն ու պետականամետ և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալը»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում