Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՀՀ-ն շարունակում է վարել Արևմուտքի երկրների հետ բազմակողմ համագործակցության ընդլայնման քաղաքականություն։ Ի վնաս ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների՝ Երևանն ընդունում է տարածաշրջանի համար կարևոր քաղաքական և ռազմա-քաղաքական որոշումներ՝ ի շահ եվրոպական և ամերիկյան իսթեբլիշմենթի։ Փաշինյանն ու իր թիմը վստահ են կամ ձևացնում են, թե վստահ են, որ Արևմուտքի հետ մերձեցումը կամրապնդի երկրի անվտանգության մակարդակը։ Սակայն արդյո՞ք այդպես է։ Այս թեմային անդրադառնալով՝ մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ բոլոր հետխորհրդային երկրներին, որոնք եվրոպական ինտեգրացիայի ուղին են բռնել, միավորում է մեկ ընդհանուր հանգամանք՝ կորցված տարածքները, որոնք նրանք հետագայում փորձում են «հերոսաբար» հետ բերել։
 
Այսպես, Ուկրաինան զրկվել է Ղրիմից և 4 նահանգներից, Վրաստանը՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից, իսկ Մոլդովան՝ Մերձդնեստրից։ «Սակայն, եթե երկրի տարածքային կորուստներն երկրի քարտեզի վրա միանգամից են աչքի ընկնում, ապա պետության ինքնիշխանության կորուստը քողարկվում է իշխանությունների կողմից կառուցված տարբեր սխեմաներով դեռևս երկար ժամանակ»,-նշվում է հոդվածում: Ի մասնավորի, շեշտվում է, որ ոչ պակաս վտանգ է ներկայացնում բիոլաբորատորիաներից դուրս եկած մահացու վիրուսը, և այս առումով ՀՀ-ում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաների զարգացումը թերահավատորեն է ընկալվում։ «Չնայած ՀՀ կառավարությունը հերքում է Հայաստանի տարածքում ամերիկյան հետազոտական օբյեկտների առկայությունը, Երևանի ու Վաշինգտոնի համագործակցության խորացումը բիոլոգիական անվտանգության հարցերում մտահոգիչ է։ ՀՀ-ում բիոլաբորատորիաների մեթոդական, ֆինանսական և փորձագիտական աջակցության ընդլայնումը ամեն տարի միայն ընդլայնվում է։
 
Մասնավորապես, այդ աջակցությունը ցուցաբերում են ԱՄՆ ՊՆ-ի Ռիսկերի նվազման գործակալությունը(DTRA) և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID)՝ 2010թ.-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա»,-նշում են հեղինակները և հավելում, որ տվյալ համաձայնագրի հիման վրա Վաշինգտոնն արդեն իսկ տրամադրել է 50 միլիոն դոլար՝ 12 լաբորատորիաների ստեղծման և կահավորման համար, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Մի շարք ԶԼՄներ հունվարի 25-ին հայտնել էին, որ նախատեսում է բացել ևս մեկ հետազոտական կենտրոն Գյումրիում։ Տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Պենտագոնում համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ում 13-րդ լաբորատորիան բացելու մասին։ Կարևոր է ընդգծել, որ ՊՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը՝ թաքցնելով ԶԼՄ-ներում հայտնված այդ փաստը։ Ըստ նշյալ ալիքի, բիոլոգիական անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունում ընդգրկված են նաև տեղական գիտական շրջանակները։
 
«Հայաստանում Ամերիկյան համալսարանն իր պաշտոնական կայքում հոկտեմբերին նշել է, որ USAID-ն 1,8 միլիոն դոլար գրանտ է հատկացրել՝ բիոլոգիական և էկոլոգիական գիտությունների նոր առաջադեմ լաբորատորիայի ստեղծման համար»,-գրում են հեղինակներն ու հավելում, թե տեղեկություններ կան, որ ԱՄՆ ՊՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության գիտա-հետազոտական ինստիտուտը(USAMRIID) պլանավորում է ծրագիր իրականացնել, որը թույլ կտա ուսումնասիրել ՀՀ բնակիչների արյան կազմը և խոցելիությունը տարբեր հիվանդությունների և վիրուսների հետ կապված։ «Բացի այդ, ԱՄՆ-ն «Ջինիշյան հիմնադրամի» միջոցով ֆինանսավորել է Յոլ յանի արյունաբանական կենտրոնի հիման վրա դոնորական արյան նոր պահեստի ստեղծումը, որն օգտագործվելու է USAMRIID-ի ուսումնասիրությունների համար։
 
Դա ՀՀ-ի բիոլոգիական անվտանգության ամենամեծ սպառնալիքներից է։ Փաստացի USAMRIID-ը հնարավորություն է ստանում բիոլոգիական նյութեր ստեղծելու, որոնք կարող են ազդել կոնկրետ էթնիկական խմբերի վրա»,-գրում են հեղինակները: Տեղեկացվում է, որ 2025 թ. փետրվարին DTRA-ին պլանավորում է նոր դրամաշնորհ հատկացնել՝ ՀՀ-ում համաճարակային հսկողությամբ զբաղվող կառույցների արդիականացման համար։ Բացի այդ, նախատեսված է բիոլոգիական լաբորատորիաները բերել արևմտյան չափանիշներին՝ հնարավոր է հասցնել BSL բիոպաշտպանության մակարդակի. «Կարևոր է նշել, որ ծրագրին մասնակցության նախապայման է լինելու՝ այլոց ֆիզիկական մուտքը սահմանափակելն ու կանխելը տվյալ կառույցներ, իսկ դրանց թույլ տեղերի ուսումնասիրություններն իրականացնելու են DTRA աշխատակիցները՝ տեղեկությունների արտահոսքը կանխելու համար։ Նշվում է, որ մինչև 2030 թվականը ֆինանսավորման ծավալը հասնելու է 200 միլիոն դոլարի:
 
Չի կարելի ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ ՀՀ ղեկավարությունն իրենց ամերիկյան գործընկերներին չնեղացնելու համար մտածված կերպով ձգձգում են բիոանվտանգության հետ կապված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման նախագծի աշխատանքները։ Այդ նպատակով Փաշինյանի թիմը մինչև հիմա խոչընդոտում է «Բիոանվտանգության և բիոպաշտպանության» մասին միջգերատեսչական օրենքի համաձայնեցումը»: Նշվում է, որ անկախ երկրի տարածքում կասկածելի հետազոտական օբյեկտների առկայությունը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, առաջացնում է հասարակ քաղաքացիների մտավախությունը։ ՀՀ տարբեր քաղաքներում պարբերաբար անցկացվում են բազմաթիվ ցույցեր՝ ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության դեմ, ինչն ինքնին հասկանալի է. «Այդ օբյեկտների մեծամասնությունը գտնվում է տների և այլ սոցիալական ենթակառուցվածքների հարևանությամբ։
 
Տեղի բնակիչների համար գաղտնիք է մնում, թե ինչ է կատարվում այդ պատերից ներս և արդյոք լաբորատորիաներից արտահոսք տեղի չի ունենա»: Որպես ամփոփում՝ նշվում է, որ, ցավոք, ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշն՝ ուղղված ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ կապերի առավելագույն խորացմանը, ոչ մի լավ բան չի բերում ՀՀ քաղաքացիներին. «Գործող վարչապետի իրական նպատակը՝ միջազգային ասպարեզում սեփական ամբիցիաների իրականացումն է։ Ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրները չօգնեցին Երևանին՝ պահպանել Արցախը, այդպես էլ ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները բիոանվտանգության հետ կապված չեն օգնի ՀՀ-ին կանխել համաճարակները։ Դրա վառ օրինակը Արևմտյան Նեղոսի հիվանդության մասսայական տարածումն էր ՀՀ-ում այս տարվա ամռանը։ Բացի այդ, ԱՄՆ-ն ՀՀ առողջապահական համակարգում ներդրված էլեկտրոնային համակարգերը օգտագործելու է ՀՀ-ի տարածքում բիոլոգիական հետախուզության իրականացման համար։ Ամերիկացիների ձեռքում կհայտնվեն բնակչության բիոլոգիական նյութերի և հիվանդությունների նմուշները։ Հարց է առաջանում ՝ՀՀ-ի ինչին են պետք ԱՄՆ-ի ու Պենտագոնի շահերը սպասարկող հետազոտական կենտրոնները, որոնք չեն ապահովելու ՀՀ քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում