Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Քաղաքականություն

«Հաղորդում հանցագործության մասին»․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։
Պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նա ընդունեց, որ ենթադրաբար ԱԱԾ կողմից ստացել է զեկույց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տվյալների մասին, որոնք առևերույթ պետական գաղտնիքի արտահոսք են պարունակել, որից հետո կիսվել է այդ տվյալներով ՔՊ վարչության հետ, որի հիման վրա էլ այն որոշում է ընդունել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այս կապակցությամբ իմ մոտ մի քանի հարց է առաջանում՝

ա) եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք պարունակող տվյալներ է պարունակում, ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն, և արդյո՞ք դա ինքնին չի հանդիսանում պետական գաղտնիքի արտահոսք պաշտոնատար անձի կողմից;

բ) եթե ԱԱԾ զեկույցում պարունակվող տեղեկությունները ձեռք են բերվել նախաքննական գործողությունների համատեքստում, ապա դրանց տրամադրումը նախաքննության հետ կապ չունեցող անձանց` վարչապետին, ՔՊ վարչության անդամներին, արդյ՞ոք չի հանդիսանում նախաքննության գաղտնիքի խախտում;

գ) եթե Հովիկ Աղազարյանը հանդիսանում է ՀՀ պատգամավոր, և Ազգային ժողովը նրա վրայից դեռևս չի հանել պատգամավորական անձեռնմխելիությունը, արդյ՞ոք Քննչական կոմիտեն իրավասու է նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնել, մասնավորապես, առգրավել նրա հեռախոսը, և նրանից արտածել անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ։
դ) եթե այս ամենի մեջ որևէ պետական գաղտնիք չի պարունակվել, այլ խոսքը գնում է ընդամենը ՔՊ վարչության քննարկումների վերաբերյալ արտահոսքի մասին, ի՞նչ հիմքով է ընդհանրապես ԱԱԾ-ն միջամտում այդ հարցին։ Եվ ընդհակառակը, եթե իրապես առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Հովիկ Աղազարյանին, ո՞վ է դրանք նրան տրամադրել։

Հարցերի այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այս միջադեպը ակնառու կերպով բացահայտում է Հայաստանի իշխանական համակարգում տիրող ապօրինության և իրավական քաոսի ողջ մակարդակը։ Սա ներհատուկ է բռնապետական պետություններին, որտեղ որևէ տարաբաժանում չկա պետական և կուսակցական մարմինների, գործադիր․ օրենսդիր և դատական իշխանության միջև, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ բռնապետի հրամաններին։ Այսպիսի բռնապետական իշխանութունների վախճանը ևս շատ կանխատեսելի է, և Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ այն անշրջելիորեն մոտենում է։

Մինչ այդ, առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազին չսպասել այդ գեղեցիկ օրվան, իմ այս գրառումը ընդունել որպես Հաղորդում հանցագործության մասին, և քրեական վարույթ հարուցել այս բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Եթե այս Գլխավոր դատախազը դա չանի մեզ բոլորիս հասկանալի պատճառներով, առաջարկում եմ համակարգում մնացած այն դատախազներին, որոնք դեռևս հավատարիմ են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներիին ծառայելու իրենց երդմանը, դա անել նրա փոխարեն, նրանք դրա իրավասությունը ունեն։ Ինքս պատրաստ եմ հետամուտ լինել նրան, որ մի հրաշալի օր դա տեղի ունենա, և օգնի վերականգնել մեր քաղաքացիների հավատը օրենքի և օրինականության նկատմամբ։