«Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի՝ ամիսներ շարունակվող վարքագիծը միայն մեկ բանի մասին է վկայում։ Փաշինյանը նախ փորձում է ցույց տալ, թե Հայաստանում ինքն է օրակարգ թելադրողը, նաև ապացուցել, որ իր նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում, այլ, ընդհակառակը, աճում է։
Փաշինյանին ու նրա տիկնոջը հանրային ուշադրությունն օդուջրի պես հարկավոր է, հատկապես դրսի իրենց տերերին «հաշվետվություններ» ներկայացնելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ գրառումներից մեկը նախօրեին նվիրել էր ֆեյսբուքյան էջի դիտումների քանակն ու վիճակագրությունը ներկայացնելու համար։ Ըստ այդ տվյալների, նրա էջը վերջին 28 օրում 26,6 մլն դիտում է ունեցել, տեսանյութերի 9,2 մլն դիտում, հետևորդների աճ, գրառումների մեկնաբանություններ։
Առաջին հայացքից, նույնիսկ ֆեյսբուքյան շարքային բլոգերի համար այս ցուցանիշների հրապարակումն անլուրջ կարող է թվալ։ Բայց Փաշինյան ընտանիքը (այսպիսի ցուցանիշներ Աննա Հակոբյանը պարբերաբար է ներկայացնում) սրանով էական հարց է լուծում՝ իրենց կաշվի անվտանգության և պաշտոնավարման երկարաձգման համար։ Երբ հասարակությունը սովորի այլևս ուշադրություն չդարձնել «Հերոստրատին», հետևի իրական և իրատեսական օրակարգերին, զերծ նման ադրբեջանական նարատիվներ տարածող արարածների թելադրանքով շարժվելուն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա մերձավորների վերջը կգա։ Այլև նրանք պիտանի չեն լինի ոչ Հայաստանում, ոչ նրա սահմաններից դուրս։
Անի Պետրոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին