Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ. Խաչիկ Ասրյան
Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը (այդ թվում՝ ազատագրելով Արցախն ու միավորելով Հայաստանին), այլ ոչ թե թշնամի Ադրբեջանի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Հայ ժողովուրդն (այդ թվում՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը) այսուհետ պետք է անհապաղ զինվի՝ դառնալով 100.000-անոց Ազգ-Բանակ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից, Սահմանապահ Զորքերից, Ոստիկանության Զորքերից), ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում անհնարինը դարձնել հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց Ազգ-Բանակ: Եթե 1941 թվականին սովետական Հայաստանի մոտ 1,5 միլիոն բնակչությունից և աշխարհում այդ ժամանակ բնակվող մոտ 3,5 միլիոն Հայերից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 Հայ (որոնցից զոհվել են շուրջ 300.000-ը), հիմա Հայաստանում բնակվող շուրջ 3 միլիոն Հայերից և աշխարհում բնակվող շուրջ 7 միլիոն Հայերից ո՞նց կարող է չկարողանանք ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ:
Միայն Եռագույնի շուրջ համախմբված Հայ ժողովուրդը կարող է ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ, որը կլինի ահ ու սարսափը Հայաստանի ու Հայ ազգի բոլոր թշնամիների համար:
Պարտադի՛ր է համախմբումը Եռագույնի շուրջ:
Պարտադի՛ր է ստեղծումը Ազգ-Բանակի:
Պարտադի՛ր է վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանի տարածքային ամբողջականության:
Պարտադի՛ր է հզորացումը Հայաստանի:
Կունենա՞նք 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս տեղն արևի տակ, չե՞նք ունենա 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է