Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի ձախողումները սկսվել են։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես ականջալուր չեն լինում խաղաղության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկություններին՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույն»։

Նարիշկինի գլխավորած կառույցը վերջին շաբաթներին երկու անգամ անդրադարձել է Հայաստանին, նշել, թե Վաշինգտոնը Երևանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության»՝ Հայաստանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից։

Նոյեմբերի վերջին էլ նույն ծառայությունը հայտնել էր, թե Միացյալ Նահանգները սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների «առաջխաղացումը»՝ 2026 թվականին հանրապետության ընտրություններում նրանց խորհրդարան դուրս բերելու նպատակով։

Թե՛ նախկինում արված հայտարարությունները, թե երեկ Սերգեյ Նարիշկինի արած հակադիր արտահայտությունները վկայում են մեկ բանի մասին՝ այդ կառույցը, որն ԱԳՆ-ի հետ միասին, ի սկզբանե զբաղվել է Հայաստանում գործընթացների համակարգմամբ, Կրեմլին համոզել է, թե Նիկոլ Փաշինյանն իրենց ազդեցության ներքո է գտնվում, այսօր լրջագույն խնդիրներ ունի՝ բացատրելու իր տոտալ ձախողումը հայկական ուղղությամբ։ Եվ այժմ փորձում են մեղավորներ գտնել, մեղքն իրենցից հեռացնել։

Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճն էլ Նարիշկինի ու նրա գլխավորած հիմնարկի տապալման հետևանք է։ 

Ժաննա Բարոյան