Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կատարվածը, ըստ էության, պետք է դաս լինի յուրաքանչյուր քպականի համար, թե ինչ է լինում, երբ փորձում են նույնիսկ մեղմորեն դիմադրել Փաշինյանի ապօրինի հրահանգներին և մեկ ակնթարթ տղամարդկություն դրսևորել։

Երեկ ավելի վաղ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ նախընտրում է արդարությունը և հանուն ընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը Փաշինյանի գլխավորած կուսակցությանը: Այս հայտարարությունից ժամեր անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ ՔՊ-ական նախարարն Ասլանյանին տեքստ էր ուղարկել, որ նա իր անունից հրապարակի նախարարի ձևակերպած տեքստը, որ զղջում է հայտարարությունների համար։ Ասլանյանն էլ սխալմամբ ամբողջական նկարն էր դրել՝ բացահայտելով, որ հրահանգները ստացել է Հայրապետյանից։

Սկանդալային իրավիճակը հանգուցալուծելու համար ՔՊ խմբակցությունը երեկ երեկոյան նիստ էր գումարել, փակ դռների ետևում շան լափ լցրել Ասլանյանի գլխին, նվաստացրել, ապա և հեռացրել խմբակցությունից։ Ըստ ձևակերպման, «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: Վահագն Ալեքսանյանն էլ հաստատել էր, որ դա տեղի կունենա ցանկացածի հետ, ով կփորձի պաշտպանել Հովիկ Աղազարյանին։

Հակոբ Ասլանյանը, նախնական տեղեկություններով, մանդատ վայր դնելու ցանկություն չունի։ Բայց վստահաբար կարելի է ասել, որ առաջիկայում նա էլ է հայտնվելու իրավապահների ուշադրության կենտրոնում։ Չի բացառվում, որ իշխանական քարոզչամեքենան կեղտոտ ստերի տարափ տեղա Ասլանյանի հասցեին։ Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը՝ վկա։ 

Հասմիկ Դավթյան