Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սպառնում է հեռացնել Հայաստանին, եթե պարտավորությունները չկատարվեն։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։

Մեկնաբանելով կառույցի շրջանակներում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Զախարովան նշել է, թե նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը: Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաժնային ներդրումների հաշվին: «Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների մերժման կամ ուշացման որևէ ձև նախատեսված չէ. ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»- նշել է նա։ Երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այդ մեխանիզմը, Զախարովայի խոսքով, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։

Հայաստանը 2022 թ. հետո խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի հետ, ամիսներ առաջ էլ հայտարարեց, թե կրկին չի վճարելու պարտքերը։ Զախարովայի այս սպառնալիքը, ըստ ամենայնի, ամենևին չի ազդելու ՀՀ գործող իշխանությունների տրամադրության վրա։ Ընդհակառակը, Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որ ՀԱՊԿ-ն ինքը որոշում կայացնի Հայաստանին հեռացնելու մասին։ Այդպես ավելի հեշտ է արդարացնել սեփական գործողությունները, քան պաշտոնական Երևանի անունցի հայտարարել, որ լքում են ՀԱՊԿ-ն։ Ի վերջո, Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունները վկայում են, որ հետդարձի ճանապարհ չկա։ Օրերս էլ Փաշինյանը հայտարարել էր, թե «մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող որոշեն»։

Վարչապետի խոսքով՝ Երևանը չի մասնակցում ո՛չ ՀԱՊԿ փաստաթղթերի մշակմանը, ո՛չ դրանց քննարկմանը, ո՛չ առաջարկներ է տալիս, ոչ էլ եղած առաջարկների վերաբերյալ դիրքորոշում հայտնում։ Պարզապես վետո չի դնում որևէ փաստաթղթի վրա, քանի որ իրեն համարում է կառույցից դուրս։ «Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց էլի եմ ասում, այդ թվում՝ այս իրադարձությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասեմ՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ։ Կարծում եմ՝ այստեղ անդառնալիության կետն անցել ենք»,- ընդգծել էր նա։ 

Ինեսա Պետրոսյան