Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին

Առավոտը սոցիալական ցանցերում սկսվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ակտիվությամբ։ Մարդ, ով ի պաշտոնե պետք է այնքան զբաղված լինի, որ սոցցանցերում թրև գալու ժամանակ չունենա, մի քանի ծավալուն գրառումներ էր արել՝ արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում հնչող հարցերին։

Փաշինյանն անդրադարձել է այն դիտարկմանը, թե իր այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: «Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք և տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումներն ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում»,- գրել է Փաշինյանն ու հավելել. «Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչո՞ւ, որովհետև մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են և ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը»:

ՔՊ առաջնորդը, մեղմ ասած, կեղծում է, եղել են շաբաթներ, երբ նա որևէ գրառում չի արել սոցիալական ցանցերում։ Իսկ վերջին աննախադեպ ակտիվությունը, ըստ վերլուծաբանների, կապված է արտահերթ քաղաքական գործընթացների հետ, որոնք սպասվում են, և իշխանությունը տենդագին պատրաստվում է։

Օրերս էլ Փաշինյանը հրապարակել էր իր էջի դիտելիության հերթական ցուցանիշները։ «Այս ծավալի հանրային հաղորդակցություն կարծում եմ երբեք չեմ ունեցել, նույնիսկ Հեղափոխության օրերին»,- գրել էր նա:

Էլեն Մուրադյան