Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, թե տվյալներ է ստացել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Նշելով, որ ստացված տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ԱԱԾ-ն որևէ այլ մանրամասն չի հայտնում։ Այդ թվում չի նշվում, սահմանի խախտումը ցամաքով, թե օդով է եղել:

Բաց աղբյուրներից պարզվել է, որ դեկտեմբերի 12-ին, Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարք: Մեկ այլ անօդաչու թռչող սարք (Bayraktar TB-2) նախորդ օրը թռել է Հայաստանի սահմանին մոտ, ևս երկուսը մոտակայքում են եղել, ավելի մոտ Իրանի սահմանին:

Ուշագրավ է, որ այդ ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել է ռազմականացման մեջ: Բաքվում կայացած հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։ Նա նաև թուրք զինվորականին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ակնհայտ է, որ Սիրիայում իշխանությունը զավթելուց հետո Թուրքիան և, բնականաբար, Ադրբեջանն իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Հարավային Կովկասի ուղղությամբ։ Երեկ ադրբեջանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կրկին պահանջներ են ներկայացրել Հայաստանին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա: Նա նաև նշել է՝ Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում և այդ հարցում միջնորդների կարիք չունեն:

-Ընդհակառակը՝ երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Հաջիևը: Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ բողոքել է Հայաստան-Ֆրանսիա գործակցությունից պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունից Հայաստան-Ադրբեջան սահմանին:

-Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», - հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական»։ «Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքն ընդլայնվում են», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նկատել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։

Ակնհայտորեն, Հայաստանի գործող իշխանությունների փաստարկները թուրք-ադրբեջանական տանդեմին չեն հուզում, նրանք հետևողականորեն գնում են իրավիճակի սրման, մինչ Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով։

Աննա Կիրակոսյան