Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի հերթական նիստն է գումարել։ Թե ինչ են քննարկել, պաշտոնական հաղորդագրությամբ չի ասվում, փոխարենը Փաշինյանն է տեսանյութ հրապարակել՝ «ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր» գրառմամբ:
Մեր տեղեկություններով, խոսքը Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի շուրջ ստեղծված իրավիճակն է եղել։ Փաշինյանը, հասկանալով, որ Աղազարյանի, ապա և Ասլանյանի վարքը կարող է վարակաիչ դառնալ, անձամբ է հավաքել կուսակցության վերնախավին, պատգամավորներին և պաշտոնյաներին ու բացահայտ սպառնացել է, որ մեկ վայրկյան անգամ չի հանդուրժի ուսապարկերի հրապարակային դժգոհության որևէ դրվագ։ Պարզ և հասկանալի ասել է, թե յուրաքանչյուրը, ում մտքով կանցնի պաշտպանել արդեն նախկին գործընկերներին, կհայտնվի նրանց վիճակում, քրեական գործերն էլ չեն բացառվում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, հավաքվածները խելոք ունկնդրել են, գլուխները տմբտմբացրել, որևէ դժգոհություն չեն հայտնել։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ում արդեն սկսել են կասկածամտորեն վերաբերվել մեկը մյուսին, իրար մոտ չեն բացվում, թիմի առաջնորդին աշխատում են չքննադատել՝ հասկանալով, որ ցանկացած ասված բառ կարող է օգտագործվել իրենց դեմ։
Թե որքա՞ն երկար Փաշինյանը կկարողանա ռեպրեսիվ մեթոդներով իր շուրջը պահել ահաբեկված թիմակիցներին, ցույց կտա ժամանակը։
Լուսինե Իսրայելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է