Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆ-ին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների խորացման համար։ Նշել էինք նաև, որ դրա համար լավ առիթ կարող էր լինել Փարիզում կայացած Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։ Հանդիպում հենց Փարիզում կայացավ, սակայն, այսպես ասած, ոտքի վրա:
 
Այս օրերին իշխանության և իշխանամերձ շրջանակների «արևմտյան հատվածը» տեղեկություններ է տարածում, թե փետրվարին Փաշինյանը կարող է այցելել Վաշինգտոն:
 
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, հղում տալով ՀՀ վարչապետի աշխատակազմում իր աղբյուրին, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հնարավորինս արագացնել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ աշխատանքները՝ Թրամփի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնին։
 
Ըստ հեղինակների, մտահղացումն, ամենայն հավանականությամբ, այն է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի համար ապահովվի արագ խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում՝ Երևանի և Բաքվի միջև բազմաչարչար խաղաղության համաձայնագրի կնքման տեսքով։ Եվ այս պարագայում Փաշինյանը պատրաստ է գնալ բոլոր զիջումներին, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը։
 
«Ըստ աղբյուրի, նմանատիպ «բարեգործության» պատճառը նոր վարչ ա կազ մի թիմն է։ Այդ կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր ունեն սերտ կապեր հայկական Սփյուռքի հետ և փաստացի հանդիսանում են հայկական լոբբիստներ ԱՄՆ-ի նոր կառավարությունում։ Նրանց շարքում նշվում են կառավարության արդյունավետության քարտուղարության պետ Վիվեք Ռամասվանին, առողջապահության նախարար Ռոբերտ Քեննեդին, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբբարդը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, ինչպես նաև Թրամփի փեսայի հայրը՝ Մասսադ Բուլոսը, որը կզբաղեցնի արաբական և մերձավորարևել յան երկրների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը»,-նշում է ալիքը՝ հավելելով, որ, իրենց աղբյուրի փոխանցմամբ, Բաքվին տարածքային զիջումներն ու Թրամփի դիվանագիտական հաղթանակը Փաշինյանին և նրա թիմին քաղաքական երաշխիքներ կտան, ինչպես նաև նոր դրամաշնորհային հնարավորությունների պատուհան կբացվի, որոնք կգերազանցեն նախկինում Պետդեպի «նվիրատվությունները»։
 
«Հաշվի առնելով նախկին արևմտյան գրանտների «յուրացումը»՝ մնում է ցավով արձանագրել, որ հայ ժողովրդի շահերի դավաճանության համար տրվող գումարներն ուղղվելու են փաշինյանական պաշտոնյաների բարեկեցության բարելավմանը»,-ամփոփում են հեղինակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում