Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։ Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։ Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։
 
Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։ Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։
 
Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։
 
Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։ Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում