Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ
Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին Թուրքիայից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայտարարություններ են հնչում Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Երեկ էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի։
Միևնույն ժամանակ, բոլոր այս հայտարարություններն ուղեկցվում են Հայաստանի հասցեին թաքնված կամ բացահայտ սպառնալիքներով։ «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը և հավելել, թե թուրքական բանակը «ուժի գործոն» է, որի վրա հույս են դնում բարեկամ և եղբայրական երկրները:
Վերլուծաբաններից շատերը կարծիք են հայտնում, թե Սիրիայից հետո Թուրքիան ուշադրությունը սևեռելու է Հայաստանի ուղղությամբ՝ չբացառելով անգամ ռազմական ինտերվենցիան։ Շատերն էլ վստահ են, որ Թուրքիան, որն այժմ ավելի շատ է կապված Արևմուտքի հետ, չի գնա նման արկածախնդրության, առավել ևս, որ բավական խորը խրվել է Սիրիայում, իսկ դա տևական ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու։ Ըստ ամենայնի, Անկարային այսօր օդուջրի պես հարկավոր է հանդարտեցնել իրավիճակը Հարավային Կովկասում, թույլ չտալ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի ազդեցության աճ, քանի դեռ թուրքական իշխանությունները զբաղված են Սիրիայով։ Ուստի և պարտադրում են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ինչ-որ փաստաթուղթ կնքել, որոշ ժամանակ հանգիստ մնալ, իսկ Հարավային Կովկասին Թուրքիան կանդրադառնա Սիրիայի հարցերը վերջնական լուծելուց հետո։
Արևիկ Հովհաննիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է