Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Պուտինը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին

Մոսկվայում երեկ կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որը վարել է ԵԱՏՄ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս կրկին առաջ է մղել իր «Խաղաղության խաչմերուկ» ձախողված ծրագիրը, թեև Մոսկվան բազմիցս հանդես է եկել այդ նախագծի դեմ։

Ուշագրավ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել Փաշինյանին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակներում Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի ղեկավարին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Սովորաբար նման նիստերը Մոսկվայում անցկացնելու պարագայում ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ ունենում է Փաշինյանի և այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ՌԴ նախագահը պարզապես հրաժարվել է հանդիպել, ընդ որում, հայկական կողմին այդ մասին իրազեկել են վերջին պահին, երբ Փաշինյանն արդեն Մոսկվայում էր։

Դեկտեմբերի 25-ին նախատեսված է նաև ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե կառույցը նախագահող երկրի մայրաքաղաք Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել։ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - հայտարարել էր վարչապետը, սակայն չէր հստակեցրել, թե ԵԱՏՄ որ անդամին նկատի ունի՝ թերևս ակնարկելով Բելառուսին։

Նաիրա Բաբլումյան