Մսավաճառների դեմ տեռոր են իրականացնում
Երեկ ԳՈՒՄ-ի շուկայում թեժ է եղել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել, մեկ տոննայից ավելի միս առգրավելու որոշում է կայացրել։ Մսավաճառների և տեսուչների միջև բախումներից հետո դեպքի վայր ոստիկաններ են բերվել, որոնք ուժով, դաժանաբար ծեծելով 8 մսավաճառի տեղափոխել են ոստիկանություն։ Բանը հասել է նրան, որ մսավաճառներից մեկն անգամ ինքնահրկիզման փորձ է արել, բարեբախտաբար, անհաջող։
Մսի առգրավման պաշտոնական պատճառն այն է, որ շուկայում վաճառվող միսը սպանդանոցային մորթ չի անցել, չունի համապատասխան փաստաթղթավորում։ Դրա մեղավորն ամենևին էլ մսավաճառները չեն, այլ գործող իշխանությունների հերթական կիսատ-պռատ բարեփոխումը, որի արդյունքում սպանդանոցների բավարար քանակություն չկան մարզերում, եղածներն էլ բավարար կերպով չեն աշխատում՝ բավարարելու մսավաճառների կարիքները։ Եվ իշխանությունը, չկարողանալով ապահովել իր իսկ բարեփոխման կատարումը, ընկել է օրվա հաց վաստակող մարդկանց ետևից։
Շատ դեպքերում, իհարկե, իշխանություններն աչք են փակում առանց փաստաթղթի մսի վաճառքի վրա։ Մեր տեղեկություններով, ԳՈՒՄ-ի մսավաճառների դեմ արշավանքը բոլորովին էլ պատահական չի եղել։ Իշխանության հետ փոխկապակցված որոշ գործարարներ մսի մեծ քանակություն են ներմուծել Հայաստան և որոշել են ձեռքի հետ ազատվել մրցակիցներից ու տեղական մսից՝ ավելացնելով իրենց ներմուծածի վաճառքի ծավալները։
Գոհար Մակարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է