Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ Միկոյան
Քաղաքականություն

Ամենակարևոր հաստիքը թափուր է. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։
 
Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիվի, մարզային էլիտաների, քաղաքական միավորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակության և այլ շրջանակների հետ համբերատար կաշխատի և հակաիշխանական տրամադրություններից, ասել է թե՝ փոփոխություններ պահանջող քաոսից կստանա-կձևակերպի նոր իշխանություն ունենալու կոնսենսուս։
 
Սա պատմական ամենակարևոր հաստիքն է։ Սա կոնկրետ աշխատանք է, սև աշխատանք,  ի դեպ՝ բարդ, բայց սա է ամենակարևոր գործը, եթե կուզեք՝ պատմական այս փուլի իսկական հերոսը։
 
Մյուս տարբերակն ավելի հեշտ է՝ սպասել-հորինել լիդերի։ Բայց
լիդերի ծնունդը հնարավոր է միայն ու միայն մոդերացիայի փուլից  հետո։ Այսօրվա միջավայրը լիդեր չի ծնելու։ Հենց մոդերացիայի արդյունքում ձևավորվի փոփոխությունների հանրային կոնսենսուս և ձևավորվի այդ գաղափարը սպասարկող մեքենան, մեկը մյուսի հետևից կձևավորվեն անհատներ, ովքեր լուրջ հայտ կներկայացնեն նոր լիդերության։ Պրոցեսն այնքան սահուն կգնա, որ զարմացած կհարցնենք «բա էս մարդիկ մեր կողքի՞ն էին, ո՞նց չէինք հասկանում»։
Մեզ հիմա միջնորդ է պետք։ Ներքին պրոցեսների միջնորդ։ Մենք իրար էլ չենք լսում. թայֆաների, լսարանների ենք բաժանված, ու դիմացինին, կողքինին չենք լսում։
Մեր պետական դեգրադացիան այնքան խորն է, որ վերածվել ենք Լիբիայի նման մի բանի, որտեղ քաղաքական համակարգերի, ինստիտուտների փոխարեն կան խմբեր, շքախմբեր, ցեղախմբեր և այլն, որոնց պետք է բերել կոնսենսուսի՝ ինչ-որ հարց լուծելու համար։ Մենք մեզ գեշ խաբում ենք, թե ունենք քաղաքական ինստիտուտներ, կուսակցություններ, կուսակցական կյանք, կամ ընդհանրապես՝ քաղաքականություն։
 
Որպես առաջին քայլ՝ պետք է սկսենք իրար լսել։ Սա կբերի երկրի ներսում դեէսկալացիայի, որը կտրուկ կբարձրացնի մեր պետական դիմադրողականությունը։ Չանենք՝ մի օր ինչ-որ տեղից անհասկանալի հրոսակներ կմտնեն մեր երկիր ու կմնան այստեղ ընդմիշտ։ Այնքան սրընթաց կլինի, որ չենք էլ հասկանա, թե ինչ կատարվեց։
Այնպես որ, մոդերացիան 2025-ի ամենակարևոր գործն է, իսկ մոդերատորը՝ իրական հերոսը, ով չպետք է ունենա որևէ անձնական շահ այդ գործում։ Ոսկե տառերով է գրվելու այն մարդու (կամ մարդկանց խմբի) անունը, ով կանի ներհայկական, ներհայաստանյան միջնորդությունը։