Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

ՔՊ-ն քաղաքական ժողով է արել. ի՞նչ են քննարկել

Դեկտեմբերի 14-ին Աշտարակ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։ Ըստ տարածված հաղորդագրության, օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգն իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Արդեն այսօր առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, նշել, թե ժողովում որոշվել է՝ կուսակցությունն ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Ըստ Փաշինյանի, չպետք է զարգանան որպես պետական պաշտոնյաների կուսակցություն, այլ ավելի լայն շերտեր ներգրավեն, մարդկանց, որոնք պետական համակարգի աշխատողներ չեն։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, թեև քաղաքական ժողովին թեժ չի եղել, բայց բոլոր հրավիրյալները եղել են լարված, փշերի վրա, ուշադիր լսել և գրառել են Փաշինյանի հանձնարարությունները, որպեսզի իրենք էլ sms-հաղորդագրություններ չստանան։ Հատկապես մտահոգել է պետական ծառայողներից զատ այլ շերտեր ներգրավելու առաջարկը։ ՔՊ-ում դա համարում են իրենց դիրքերին հարված. Փաշինյանն ուզում է կադրային ու կուսակցական բազան ընդլայնել՝ պաշտոնյաների փոփոխության ժամանակ լուրջ խնդիրների չբախվելու համար։ 

Ալիսա Ղուկասյան