Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանն անցնում է նոր ձևաչափի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, Ինչպես առիթ ենք ունեցել տեղեկացնել, վերջին ամիսներին բավական ակտիվորեն տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ արտասահմանյան, հարցազրույցներ էր տալիս «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

Սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա անցնում է հանրության հետ շփման նոր ձևաչափի, այն է՝ «լայվային» հաղորդումների շարքի, որը կոչվելու է «Բնագիծ»: Առաջին հաղորդումն արդեն հեռարձակվել է, որի ժամանակ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, նաև մեր երկրի ներքին և անվտանգային հարցերին:

«Փաստի» հետ զրույցում Արշակ Կարապետյանն այս որոշումը բացատրեց նրանով, որ հարցազրույցների միջոցով հնարավոր չէ լիարժեքորեն, արագորեն արձագանքել իրադարձություններին, ուղիղ շփում պահել հանրության հետ: Մյուս կողմից՝ հարցազրույցների թեմաները, բնականաբար, սահմանափակվում են այն հարցերի շրջանակներում, որոնք գեներացնում են լրագրողներն ու լրատվամիջոցները: «Ըստ այդմ, որոշում կայացրեցինք հանրության հետ շփվել նաև այս ձևաչափով, այսպես ասած՝ առանց միջնորդների»,-ասաց Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում