Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլըՄիայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ» Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ» Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. Օրբան
Քաղաքականություն

«Գրականությունն իմ հաշտությունն է աշխարհի հետ». ընթերցողի սեղանին է Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» ժողովածուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է ծանոթանալ և մեր ընթերցողներին ծանոթացնել երիտասարդ ստեղծագործողների հետ: Այս անգամ «Փաստը» զրուցել է «Սրտխփոց» ժողովածուի հեղինակ Քրիստինե Հովսեփյանի հետ:

-Քրիստինե՛, ե՞րբ սկսվեց ձեր ստեղծագործական ուղին, ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել:

-Բանաստեղծություններ սկսել եմ գրել դեռևս դպրոցական տարիներից։ Այն ժամանակ ստեղծագործելն ինձ համար սիրելի զբաղմունք էր (այդպես էի մտածում), ավելի ուշ հասկացա, որ այն ոչ թե զբաղմունք է, այլ կենսակերպ։ Հասկացա, որ գրելն իմ ամբողջ կյանքի համար է, և ես ու իմ բանաստեղծությունը միասին անցնելու ենք մեր ճանապարհը՝ ձեռք ձեռքի բռնած: Հասկացա, որ գրականությունն իմ հաշտությունն է աշխարհի հետ, և գրում եմ, որովհետև չգրել չեմ կարող:

-«Սրտխփոցը» ձեր առաջին ժողովածո՞ւն է:

-«Սրտխփոցն» իմ երրորդ ժողովածուն է։ Տպագրվեց «Արմավ» հրատարակչության կողմից, «Նովել» տպագրատանը։ Գրքի խմբագիրը գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանն է։ Առաջինը «Մոխրացած հույս» ժողովածուն է՝ տպագրված 2008 թվականին։ Գրքում դպրոցական տարիների իմ գրվածքներն են, որոնք թանկ են ինձ համար։ Երկրորդ գիրքը «Սև թուղթ» վերնագիրն ունի։ Գրքի խորագիրը՝ «Սև թուղթ», սև գույնի և այրված թղթի խորհուրդն ունի։ Երկրորդ ժողովածուն հրատարակվել է պետական աջակցությամբ 2014 թվականին «Արմավ» հրատարակչության կողմից, «Նովել» տպագրատանը։ Գրքի խմբագիրներն են բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը և դարձյալ Արմեն Ավանեսյանը։ «Սև թուղթ» ժողովածուն առիթ հանդիսացավ, որպեսզի դառնամ Հայաստանի գրողների միության անդամ։

-Ընդունված է նման հարց ուղղել՝ ինչի՞ մասին է գիրքը: Ես կհարցնեմ՝ ո՞ր թեմաներն են կարմիր թելի պես անցնում ձեր գրվածքներում:

- «Սրտխփոց» ժողովածուն կյանքն է՝ իր բոլոր վայրիվերումներով։ Իմ կարծիքով, սերը գերիշխում է գրքում։ Ասում են՝ ապրումներս անկեղծ են և ինչոր ձևով նման են ինքնախոստովանանքզրույցների։ Առհասարակ, կեղծել չեմ սիրում, այն եմ, ինչ կամ, և իմ ստեղծագործություններում պարզորոշ նկատելի է այդ փաստը։ Գիրքը սիրով ընդունվեց շատերի կողմից, շնորհանդես կազմակերպվեց, որը հրաշալի մթնոլորտում անցավ, ելույթներ ունեցան բավականին պատկառելի մարդիկ, և նրանց խոսքն ինձ պարտավորեցնող է։

-Ստեղծագործելու մոտիվացիան ումի՞ց կամ որտեղի՞ց եք ստանում:

-Երբ նյարդդ բաց է, տարատեսակ զգայական ներքին և արտաքին ազդակներից կարող է գալ ներշնչանքը։ Զգայական ներաշխարհ ունեցողի համար յուրաքանչյուր ապրում կարող է ներշնչանք դառնալ և մղել ստեղծագործելու։ Ստեղծագործական լաբորատորիան բավականին դժվար է մեկնաբանել։ Այն խմորումները, որ տեղի են ունենում իմ ներսում, ոչ մի վերլուծության չեն ենթարկվում, ուղղակի գալիս է մի գրեթե անգիտակցական պահ, երբ գրիչը վերցնում եմ ու պատահած թղթի վրա, նույնիսկ անձեռոցիկին գրում եմ այն, ինչ թելադրվում է ներսիցս։

-Քրիստինե՛, երբեմն ժամանակակից ստեղծագործողներն իրենց գրվածքներում կարծես անհաղորդ լինեն նրան, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, մեր հայրենիքում:Դուք ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այս հարցում:

-Ինձ համար խորթ է, երբ գրողն անհաղորդ է մնում այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը։ Չէ՞ որ գրողը նաև քաղաքացի է, որն ունի իր ապրումը, դիրքորոշումը, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է անհաղորդ լինել իրականությանը և անտարբեր մնալ։ Եթե երկիրը դժվարությունների մեջ է, գրողն այդ ամենն իր սրտով է զգում և ապրում, իսկ սրտով ապրածն ուղղակիորեն արտապատկերվում է թղթի վրա և տեղ գտնում ստեղծագործողի գրվածքներում: Չարենցն ասում էր. «Եթե կուզես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»։ Ժամանակն իր ամուր կնիքն է դնում բանաստեղծության վրա, քանի որ մարդն ապրում է իր ժամանակի մեջ, բայց և այնպես, պետք է ավելի լայնախոհ լինել և ներկա ժամանակը դիտել համաժամանակյա ծիրում։ Սրանով էլ առանձնանում է գրողը փաստավավերագրից։

-Դասավանդում եք նաև դպրոցում: Ձեր աշակերտներն ինչպե՞ս են արձագանքում ձեր գրվածքներին:

-Մի տեղ կարդացել եմ. «Եթե ուզում ես չաշխատել, զբաղվիր սիրելի գործով»: Կարծում եմ, որ դա հաջողվել է ինձ։ Դասավանդում ստեղծագործում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ հրաշալի ստեղծագործական միջավայր է, ինչը չափազանց կարևորում եմ և մեծագույն հաճույքով անում եմ իմ կյանքի գործը՝ կրթելով և դաստիարակելով մեր հրաշք երեխաներին, որոնք մեր երկրի կայուն և ապահով ապագայի պահապաններն են։ Կրթահամալիրում ամեն հնարավոր պայման ստեղծված է ստեղծագործելու, ստեղծագործական ամենատարբեր աշխատանքներ կատարելու համար։ Այստեղ ստեղծագործ մարդը չի ձանձրանա և ամեն անգամ նորանոր ուղիներ կգտնի ինքնակրթվելու, իր ստեղծագործական երևակայությունը զարգացնելու համար։ Ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, բանաստեղծություններս ավելի շատ ավագ ընթերցողների համար են, բայց ուշագրավն այն է, որ գրքի շնորհանդեսի օրը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան էին եկել նաև իմ սաները, որոնք սովորում են երրորդ դասարանում։ Նրանք ինձ հետ հավասար վայելեցին օրը, ես էլ վայելեցի նրանց գոհունակ ժպիտներն ու ուրախությունից փայլող աչքերը։ Դրանից բարձր գնահատական ինձ համար չէր կարող լինել: Հաջորդ օրն էլ դասարանում ոգևորված պատմում էին իրար, թե ով որ բանաստեղծությունն է կարդացել, քանի հատ է կարդացել և այլն: Իսկապես, անչափ ոգևորիչ և պարտավորեցնող է այս ամենը: Կրթահամալիրից բացի աշխատում եմ նաև Հայաստանի գրողների միությունում՝ որպես սոցիալական էջերի պատասխանատուխմբագիր, այս աշխատանքը ևս սիրում և կարևորում եմ։ Գրողների հետ մշտապես կապի մեջ լինելը հնարավորություն է տալիս, որ ձեռքս պահեմ մեր ժամանակակից գրականության զարկերակի վրա և զգամ իմ ժամանակի շունչը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում