Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

ՔՊ-ականին թմրանյութաթափ անելու համար հեռացրին ոստիկանապետին

Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին` ապօրինի կերպով, մոտ 11,5 գրամ թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով։ Իշխող ուժի հեղինակությանը հասցված այս հարվածի համար քպականները ողջ կազմով որոշել էին պատժել ոչ թե մարզպետի օգնականին, այլ ոստիկանապետին, որը համարձակվել էր բերման ենթարկել ՔՊ անդամին։

Մամուլում երեկ արդեն տեղեկություններ էին տարածվել, որ Աշտարակի ոստիկանապետին հեռացնելու են համակարգից՝ իր հանդգնության համար։ Ի վերջո, Մարտիրոսյանին հեռացրեցին, իսկ ՆԳՆ-ից ապարդյուն փորձում էին համոզել, թե ոստիկանապետի ազատումը կապված չէ այս իրադարձությունների հետ:

Ուշագրավ է, որ ոստիկանապետի հեռացման հարցում բավական ակտիվ էին այսպես կոչված «սորոսական» շրջանակները։ Դանիել Իոաննիսյանը գրառում էր արել, նշելով, որ Աշտարակի ոստիկանապետը խիստ խնդրահարույց է: «Ատեստացիայի սահմաններում արձանագրել էի, որ նրա ենթականերն ատեստավորման նախորդ օրը լուռ հետևում էին կրիմինալ ծեծկռտուքին, որ նա հարցազրույցի ժամանակ սուտ տեղեկություններ տվեց ատեստացիայի հանձնաժողովին՝ կապված բաժնի տեսախցիկների աշխատանքի հետ։ Ավելին, իր մասով խնդիրներ էին արձանագրվել նաև հոգեբանի կողմից, բայց դա, այն ժամանակ, ևս անտեսվել էր ատեստացիոն հանձնաժողովի մեծ մասի կողմից: Այս ընթացքում նրա գործունեությունը/անգործությունը բավականին «արխային էր գցել» տարածաշրջանի կրիմինալին:

Ոստիկանությունում չի կարող ծառայել որևէ մեկը, ով կրիմինալի հետ «ախպերություն» է անում, սեղան կիսում: Առավելևս, եթե այդ մեկը բարձրաստիճան ազգական ունի ՆԳՆ-ում»,- գրել էր Իոաննիսյանը:

Փաստացի, ոստիկանապետին հեռացնելու բավական լայն գործողություն էր նախաձեռնվել՝ ներգրավելով նաև ՀԿ սեկտորին։ Ըստ էության, ոստիկաններին կոշտ հրահանգել են այլևս ուշադրություն չդարձնել իշխող ՔՊ-ի անդամների մանր զանցանքներին։ Այս ամենը տեղի է ունենում ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակումից հետո։ Արդյո՞ք ոստիկանությունում դեռ կան մունդիրի պատիվը պահող ոստիկաններ, որոնք կհամարձակվեն ընդվզել նման ապօրինության դեմ, թե՞ ոչ։

Մարիամ Հանիսյան