Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին». Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին, հայտարարել, թե Հայաստանում 11 հազար դասալիք կա ու ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար։ Հյուրընկալել են մի կնոջ, ով շրջանառության մեջ է դրել «կրթվելը նորաձև է» հակաէթիկական «դատողությունը», ոչ միայն ընդունել են, այլև քննարկել են այդ «գաղափարը», այդ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ, փաստորեն, ուրախանալը հմտություն է։
 
Քննարկել են կրթության հարցեր մի կնոջ հետ, ով իր վարվելակերպով հակադրվում է կրթության առաքելություն հանդիսացող էթիկական շատ հատկանիշների, առաջին հերթին համեստությանը, ազնվությանը, արդարությանն ու ազատությանը։
 
Ու այս ամենը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում՝ Մայր բուհում, որտեղ տասնամյակներ շարունակ կերտվել է մեր ազգային ընտրանին, մշակվել են մեր հավաքական աշխարհայացքի փիլիսոփայական հիմքերը․․․։
 
Ու մի՞թե չի գտնվելու մեկը, ով ռեկտորին տա շատ պարզ մի հարց․ «ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին»։ Մի՞թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղադրված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանները չեն հուշել, որ պետք էր մերժել այդ կեղծ, քաղաքականապես տենդենցիոզ գաղափարը քննարկելը։ Նորությու՞ն է կրթվելը։ Մի՞թե չեն հիշել, որ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը զարկ տվեցին կրթության գործին՝ Աստծո խոսքը, առաքինությունները, բարոյականությունը ժողովրդին փոխանցելու համար, այլ ոչ մոդայի նկատառումներով։
 
Ինչու՞ մի կնոջ թեթև ձեռքով 14․000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ ու հակաէսթետիկ գաղափարի արշավի մասնակից։ Եվ ի՞նչ, գուցե այս «գաղափարն» ընդգրկե՞ք ԵՊՀ զարգացման ռազմավարական հաջորդ ծրագրում, գուցե հանձնարարե՞ք բոլոր լսարաններում քննարկել այս «գաղափարը»։
 
Եթե ոչ Համալսարանում, ապա ուրիշ էլ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների էս շղթան․․․