Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին. Զախարովան՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պնդումների մասին
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքի առնչությամբ հարցը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և ամրագրված է, մասնավորապես, եռակողմ պայմանավորվածությունների հումանիտար բլոկում:
«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը: Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը», - ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան իր կողմից պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Նշենք, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է