Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում Երևանից
Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը Մոսկվան դիտարկում է որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ: Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով: Ավելի վաղ բազմիցս կոչ էր արվել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելու պրակտիկային»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը երեկ հնչած միակ հայտարարությունը չէր։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երեկ հայտարարել է, թե արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի։ Օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում Գերասիմովը նշել է, թե Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ բարդ, և արտատարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, կործանարար ազդեցություն ունեն դրա զարգացման վրա:
«Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր, կործանարար ազդեցություն ունի դրա զարգացման վրա։ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները: Այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ ուկրաինական սցենարով երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ»,- ասել է նա։
Թե՛ Զախարովայի ու Գերասիմովի, թե՛ վերջին շրջանում Մոսկվայից հնչող այլ հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան այլևս մտադիր չէ աչք փակել ՀՀ իշխանությունների ընդգծված հակառուսական քաղաքականության վրա։ Թե ինչ հետևանքներ դրանք կունենան, պարզ կլինի ապագայում։
Մերի Պետրոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է