Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Փաշինյանն ու կինն ուղիղ եթերում են սպառնում չմուծվող գործարարներին

Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը տեսանյութ են հրապարակել, որտեղ անդրադառնում են «Իմ քայլը» հիմնադրամի անունից Աննա Հակոբյանի նամակին, որտեղ նա խնդրել էր նվիրատվություններ իրականացնել հիմնադրամին: Ըստ Հակոբյանի, նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ և ոչ մի լումա չեն փոխանցել:

Պաշտոնապես ստացվել է 4 մերժում տարբեր հիմնավորումներով, իսկ դրական արձագանք ստացել են 86 ընկերությունից: 86 ընկերությունները 1-ից 10 մլն դրամ են փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե փաստը, որ ընկերությունների մեծ մասը չի արձագանքել նամակին, մի քանիսն էլ մերժել են պաշտոնապես, նշանակում է, որ այդ մարդիկ որևէ ձևով պարտադրված չեն եղել դա անել. «Եթե կարող են նամակն անարձագանք թողնել կամ մերժել, հետևաբար որևէ հարկադրանք չկա և այդ ուղղությամբ բոլոր մտքերն առնվազն տեղին չեն»,- ասել է նա:

Իրականում, հենց այս եթերն ուղիղ հրահանգ էր պետական կառույցներին, այդ թվում՝ ՊԵԿ նորանշանակ պետին, ճնշումներ սկսել վարչապետի տիկնոջ հիմնադրամին չմուծված ընկերությունների դեմ։ Առաջիկայում ՊԵԿ-ն իսկական ռեյդեր է իրականացնելու, հարկային տեռորի է ենթարկելու այդ ընկերություններին։ Հատկապես, որ բյուջեի հարկային մուտքերն իշխանության ակնկալածից ցածր են, որոշվել է տեղը հանել Աննայի խնդրանքն արհամարհած ընկերություններից։

Լիա Ավետիսյան