Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել: Իրավապահները երբեմն ինչ-որ բացահայտումներ անում են, բայց իրենք էլ արձանագրում են, որ թմրանյութերի իրացման և օգտագործման ծավալները գնալով աճում են։ Սոցիալական ցանցերով, հատկապես Տելեգրամով տարածվող թմրանյութերի դեմ իշխանությունները գործուն մեթոդներ չեն կարողանում կիրառել։

Ինչպես ցանկացած այլ արատավոր դեպքում, թմրանյութերի տարածման թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանությունն է։ Մի կողմից իրավապահները, իրական հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն, զբաղված են իշխող ռեժիմի գոյությունը պահպանելով, մյուս կողմից՝ իշխանավորներից շատերն էլ թաթախված են թմրանյութերի մեջ։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի հակումների մասին։ Ընդհուպ, ՔՊ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ պատգամավորին Փաշինյանն անձամբ էր հրահանգել թեսթ հանձնել։

Հայաստանում տարեցտարի աճում է թե՛ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե՛ թմրանյութեր գործածող անձանց թիվը։ Պաշտոնական տվյալներով՝ եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ հանցագործությունների թիվը հնգապատկվել է՝ անցնելով 5000-ից։ Հայաստանում հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձ, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերով, և պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։ «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»,- փաստում է զինդատախազությունը։

Այս ֆոնին կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնել։ Թեպետ ավելի ճիշտ կլիներ սկսել պաշտոնյաներից, և բնավ էլ ոչ կամավոր, այլ պարտադիր թեսթավորում իրականացնել։ 

Ամելի Վարդանյան