Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին
Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել նաև մարզերում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն Արագածոտնի մարզպետից բացի ցանկանում է ազատվել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանից։ Հիշեցնենք, նախօրեին Փաշինյանը կարճատև արձակուրդ էր ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, չի վերադառնա աշխատանքի։ Պատճառը, նրա խորհրդական Արմեն Մարկոսյանի հետ կապված միջադեպն էր, երբ ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ էին հայտնաբերել։
Արարատի մարզպետ Թևոնյանը հրապարակային սկանդալներում չի հայտնվել, սակայն հասցրել է փչացնել հարաբերությունները ՔՊ վերնախավի հետ։ Մասնավորապես, նա լարված հարաբերություններ ունի Վեդիի համայնքապետ, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Մեր տեղեկություններով, Գարիկ Սարգսյանը ցանկանում է իր ձեռքը վերցնել ողջ մարզը, իսկ Թևոնյանը պարզապես խանգարում է նրան՝ իրականացնել իր ցանկությունը։ Այժմ Սեդրակ Թևոնյանի հարցը հասել է մինչև ՔՊ վարչություն, որտեղ վերջին շրջանում սկսել են ակտիվորեն քննարկել տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն հակումները։ Հանուն արդարության, Թևոնյանի դեմ լուրջ բան գտնել չի հաջողվում, բայց ՔՊ-ում վճռական են ազատվել Թևոնյանից։ Փաշինյանն ինքն էլ առանձնապես չի վստահում Թևոնյանին՝ համարելով, որ նա «ուղղափառ» քպական չէ։
Նանե Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է