Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Փաշինյանն ու իր կինը պետական կառավարումը վերածել են «ռեալիթի շոու»-ի

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու իր կինը վերջին շաբաթներին առանձնակի ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Գրեթե ամեն օր Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրառումներ ու տեսանյութեր են տարածում՝ անդրադառնալով տարբեր հարցերի, հակահայ նարատիվներ տարածելով, անգամ հարձակումներ գործելով ազգային ու ընտանեկան արժեքների դեմ։ Միևնույն ժամանակ, պնդում են, թե իրենց էջերի դիտելիությունը շեշտակի ավելացել է։

Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի այս ակտիվությունը, որն ուղեկցվում է նաև սոցցանցային տվյալների վիճակագրության հրապարակմամբ, մեկ նպատակ է հետապնդում, անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, սեփական կեղծ թեզերը տարածելով հեռու պահել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից, հակահայ օրակարգով խեղդել բուն օրակարգերը։ Դրա վերջին դրսևորումն այսօրվա գրառումն է։ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է Փաշինյանը:

Այսկերպ, նա բացահայտ խոստովանում է իր կատարած դավաճանությունը, որին 5 հազարից ավելի մարդ զոհ գնաց։ Բայց նույն այդ հանրությունը Փաշինյանին այս խոստովանության համար պատժելու փոխարեն շարունակում է հանդուրժել նրա իշխանավարումը։ Մինչդեռ, նա վաղուց արդեն պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լիներ։ 

Մարիամ Սանթրոսյան