Իշխանությունը տեսահսկման նոր օրինագիծ է բերելու
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, թե հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվել է շրջանառությունից։ ՆԳՆ-ն նաև հատուկ հիշեցրել է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը շրջանառության էր դրվել ոչ թե նախարարության, այլ ԱԺ պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի կողմից։ Հունիսին այդ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում, թեև միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները, ընդդիմությունը կոշտ քննադատում էին այն։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
Նախագիծը հետ կանչելը, սակայն, ամենևին էլ վերջնական չէ։ Իշխանությունը, հանցավորության դեմ պայքարելու անվան տակ փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել հանրության նկատմամբ, և նախագիծը նոր խմբագրմամբ է ներկայացվելու առաջիկայում։
Սեփական ժողովրդից վախեցող և դեպի բռնապետություն սլացող Փաշինյանի համար կենաց և մահու հարց է բոլորին վերահսկելը, ուստի զարմանալի չէ, որ անգամ իր սիրելի միջազգային կառույցների կողմից քննադատված թեմաներն է փորձում առաջ մղել։ «Շիշ բռնողին» էլ հանձնարարվել է նոր նախագիծ գրել, ձևակերպումն այնպես անել, որ հնարավորինս քիչ քննադատության ենթարկվի արևմտյան կառույցների կողմից։
Ագնեսա Ամալյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է