Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Երեք նախագահներն արհամարհեցին պատեպատ զարկվող Փաշինյանին

Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճը մերժելուց հետո իշխանական ամբողջ քարոզչամեքենան, ֆեյքերի ֆաբրիկաներն ու պատվերով փորձագետները լայնածավալ գրոհ են սկսել՝ նրանց մեղադրելով բանավեճից փախչելու, իրենց փաստարկները ներկայացնելուց հրաժարվելու մեջ։ Ամենախուճապային տրամադրությունները, բնականաբար, իր՝ Նիկոլ Փաշինյանի մոտ են, ով ամեն գնով նոր շոու էր ուզում բեմադրել։ Նա մի քանի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձն Ադրբեջանի կազմ: Մենք սա չենք արել և ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել: Սա է իրականությունը, ժողովուրդ ջան»,- գրել է նա և հավելել. «Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը և համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով և ըստ պատեհության էլի կխոսեմ: Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչներն ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»:

Երեք նախագահները, և ցանկացած ողջամիտ մարդ, վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիք չունի, ամեն ինչ շատ պարզ է և հստակ։ Իսկ նրա հետ բանավեճը ՀՀ հաղթող նախագահներից որևէ մեկին պատիվ չի բերելու։ Փաշինյանը դեռ 2018 թ. կարող էր ոչ թե բանավիճել, այլ խորհուրդներ հարցնել բանակցային գործընթացին խորագիտակ նախագահներից, ԱԳ նախարարից, այլ ոչ թե «Արցախը Հայաստան է և վերջ», «Բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» հայտարարելով բանակցային գործընթացը փակուղի մտցներ և պատերազմ սադրեր՝ հազարավոր զոհերի պատճառ դառնալով։

Փաշինյանի հետ զրույց միայն քննիչներն ու դատախազներն ունեն, այն էլ՝ իշխանափոխությունից հետո։

Էլիզա Զաքարյան