Գագիկ Ծառուկյանի բարձրաձայնած բոլոր խնդիրները անհապաղ լուծումների կարիք ունեն․ Մարիամ Ներսիսյան
Մարիամ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բոլոր հաջողակ առաջնորդներին քաղաքականության մեջ, բիզնեսում թե այլ բնագավառում միավորող չափազանց կարևոր ընդունակություններից մեկը առանցքային կարևորության խնդիրները վաղաժամ հասկանալ, առանձնացնել առկա քաոսից, և լուծումներ տալն է: Ահա սա կարելի է նկատել Գագիկ Ծառուկյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում, որտեղ անդրադարձ է կատարվում երկրի ներկայի ու ապագայի խնդիրներին:
Բոլոր հաջողակ առաջնորդներին քաղաքականության մեջ, բիզնեսում թե այլ բնագավառում միավորող չափազանց կարևոր ընդունակություններից մեկը առանցքային կարևորության խնդիրները վաղաժամ հասկանալ, առանձնացնել առկա քաոսից, և լուծումներ տալն է: Ահա սա կարելի է նկատել Գագիկ Ծառուկյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում, որտեղ անդրադարձ է կատարվում երկրի ներկայի ու ապագայի խնդիրներին:
Եթե փորձենք փոքր ինչ պարզեցնել բավականին ծավալուն հարցազրույցի որոշ նյուանսներ կարելի հասկանալ, որ այն ամբողջությամբ երկրի անվտանգության մասին է: Քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական ու բարոյական անվտանգության:
Գագիկ Ծառուկյանի մատնանշած բոլոր հարցերը առաջնային նշանակություն ունեն ամբողջ ժողովրդի համար: Սկսած թշնամական երկրների հետ ռազմական բալանսից, օտար բանտերում պահվող հայ զազմագերիներից, դեպի Ռուսաստան ու BRICS տնտեսական կապերի խորացումից, երկրի ներսում սոցիալական խնդիրների, գրագետ վարչարարության պակասի, սխալ ժամանակ անպատրաստ վիճակից կատարվող բարեփոխումներից, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում: Համաշխարհային իրադարձությունները ցույց են տալիս, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած քաղաքա-տնտեսական հաշվարկները օր օրի իրականություն է դառնում: Ներքին կյանքում առկա բացերը պարբերաբար իրենց դրսևորումներն են գտնում տարբեր ոլորտներում: Անհամաչափ հարկային բեռի ավելացումը, տնտեսության զարգացման նվազող տեմպերը իրական մարտահրավերներ են ստեղծում:
Մեկ անգամ չէ, որ ժամանակը ապացուցել է Գագիկ Ծառուկյանի բարձրաձայնած խնդիրները և ուղենիշները ճակատագրական նշանակություն են ունենում ի վերջո: Թե արտաքին քաղաքականության, թե ներքին կյանքում մատնանշված հարցերը պետք է արագորեն գտնեն իրենց լուծումները: Երկիրը նոր աղետների փոխարեն ձեռքբերումների ճանապարհով տանելու համար:
Ֆեյսբուքյան ընկերներիս և մնացած բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթանալ ամբողջական հարցազրույցին հետևյալ հղումով ՝ https://168.am/2024/12/24/2145254.html




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է