Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Օսկանյան (տեսանյութ)

Քննարկումները շարունակվում են Փաշինյանի՝ վերջերս արած այն հայտարարության շուրջ, որ 1994 թվականից Արցախի շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը թողել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Փաշինյանը հրավիրեց նախագահներին բանավեճի, որտեղ իբր պետք է ապացուցեր իր ճշմարտացիությունը, նախագահները մերժեցին, դրանից հետո ես ինքս ձեռնոց նետեցի Փաշինյանին, այդ դեբատը անելու՝ ելնելով նրանից, որ ես  իսկապես լավատեղյակ եմ այս խնդրից. Դեմիրճյանի ժամանակ  այդ բոլոր բանակցություններին եղել եմ մասնակից,  Քոչարյանի ժամանակ նույպես, դրանից հետո շատ բան չի փոխվել: Պարզվում է, Փաշինյանը չի ընդունել, բայց եթե ընդուներ, ես ներկայանալու էի այդ բանավեճին՝ այս փաստաթուղթը  ձեռքիս: Սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացրել 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս փաստաթուղթը բովանդակային-բանակցային առումով կուլմինացիոն փաստաթուղթ է: Փաշինյանը, որ ասում է՝ միտված են եղել Արցախը թողել, ուրեմն այդ կուլմինացիոն փաստաթղթի մեջ դա ամրագրված լիներ չէ՞ դա, բայց ճիշտ հակառակն է, ոչ միայն  չի ամրագրվել, այլ հակառակն է՝ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Օսկանյանը։

Վերջինս ներկայացրեց փաստաթղթի բովանդակությունը:

 «Ես ներկա էի այդ մադրիդյան հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասացին՝ միջազգային հանրություն, նայեք, սա մեր վերջնական առաջարկն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, գտնում ենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը, այսինքն, ինքնորոշման իրավունքի վրա, և սա միակ փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է՝ դրվելու ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Եվ սա այն փաստաթուղթն է, որ  Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Սա չի ստորագրվել, բայց բանակցային հիմք է ընդունվել: Փաշինյանն իսկապես, ճիշտը չի ասում, մեղմ ասած, ստում է, Փաշինյանը մեր ժողովրդի աչքին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն  ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: Սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն էր այդ օրերին, այն իսկապես, խաղաղության պայմանագիրն էր։

Փաշինյանը, եթե իր զրոյական կետից չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, կունենայինք Հայաստան-Ադրբեջան նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով, կունենայինք Հայաստան-Թուրքիա նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով: Սա է փաստը, սա է իրականությունը։ Բայց Փաշինյանն, իսկապես, սխալվել է, և այդ սխալների արդյունքում նա ստացել է այն, ինչ որ այսօր մենք ունենք։ Փաշինյանը գլխավոր և՛ մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այդ դեբատի ժամանակ ես սրա վրա էի հիմնվելու ընդամենը:  Արդեն տարուց ավելի է մեր գերիները Բաքվի բանտում են, երկրորդ տարին է, ինչ-որ խաղաղության պայմանագրի բանակցություններ են գնում, երկրորդ տարին է արդեն, Թուրքիայի հետ բանակցություններ են վարվում, ես չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաներն էլ վերադառնալու են, Փաշինյանը միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրի,  Թուրքիայի հետ սահմաններն էլ կբացվեն, բայց դա մեզ սփոփանք չի տալու։ Այդ բոլորը Փաշինյանը ներկայացնելու է որպես ինչ-որ դրական արդյունքներ, բայց Փաշինյանը պետք չէ մոռանա, որ այդ բոլորը եղել են՝ ի հաշիվ Ղարաբաղի կորստի, իր սխալների արդյունքում կորցրել է Լեռնային Ղարաբաղը, կորցրել է մեր հայրենիքի մի կարևոր մասը և նման մանիպուլյացիաներով ինքը հարցը թաղում է: Դա քո պատասխանությունն է, քո պատճառով են  այս մարդիկ այստեղ, նրանք ուզում են իրենց տները վերադառնալ, և դրա հնարավորությունը կա, ես արդեն մի տարի է հանձնախմբի աշխատանքների արդյունքով կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը պատրաստ է այդ հարցը օրակարգ բերելու, մնում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն այդ խնդիրը, փորձեն օրակարգ բերել»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը սպառել է իրեն և ժամանակն է, որ հեռանա:

«Փաշինյանն իրեն սպառել է, ժողովուրդը հոգնել է պարտություններից, կորուստներից, նվաստացումից,  չարաշահումներից, տարաբնույթ այս լկտիություններից, որ տեսնում են իշխանությունների կողմից,  ժողովուրդը հոգնել է այս մանիպուլացիաներից, բաժան-բաժան լինելուց, իրենց հարևանների հետ ինչ-որ քաղաքական այս տարակարծությունների մեջ լինելուց: Ժամանակն է, որ մենք մեզ վերագտնենք, ժամանակն է, որ Փաշինյանն իսկապես մտածի իր գնալու մասին, դա իսկապես լավագույն  Նոր տարվա նվերը կլինի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց Օսկանյանը: