Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ կարելի է ասել անցնող տարվա արդյունքների, մեր դեպքում՝ հետևանքների մասին: Ցավոք, բայց նաև կանխատեսելիորեն՝ Հայաստանի համար 2024-ը «նահանջ տարի» եղավ ոչ միայն օրացուցային, այլև տարածքային, քաղաքական, որակական և մի շարք այլ առումներով: Առնվազն 2020 թվականից սկսած՝ Հայաստանում «նահանջ տարիները» շարունակվում են ու դեռ դրանց վերջը չի երևում:
 
Համարելով, որ Արցախն ուրանալով ու թշնամուն հանձնելով՝ իրենց հիմնական խնդիրը լուծել են, Փաշինյանն ու ՔՊ-ն ձեռնամուխ եղան թշնամական այլ պահանջները բավարարելուն, մասնավորապես Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելուն:
 
Փաշինյանի իշխանությունը դրա անունը դրեց «սահմանազատում և սահմանագծում»: Ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի որոշումներով, անհամոզիչ ու կասկածելի «հիմքերի» մատնանշումով կոնկրետ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայկական տարածքներն ու դիրքերը տրվեցին թշնամուն, ու Կիրանց, Ոսկեպար ու շրջակա մյուս սահմանամերձ բնակավայրերը հայտնվեցին թշնամական վերահսկողության ու խոցման անմիջական տիրույթում:
 
Կիրանցից էլ սկիզբ առավ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Այս շարժման շրջանակում էլ, կարելի է ասել, արձանագրվեցին տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները: Հատկանշական պահ է, որ այս շարժումը գլխավորեց հոգևոր գործիչ, որին, նկատենք, հաջողվեց իր շուրջը միավորել նույնիսկ այնպիսի գործիչների ու շրջանակների, որ մինչ այդ (ասենք՝ դրանից հետո էլ) միասին երկու քայլ չէին էլ անի: Այնուհանդերձ, այս շարժումն էլ իր գլխավոր նպատակին չհասավ. Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեցին մնալ իշխանություն:
 
Ներքին անցուդարձի առումով 2024-ը նահանջի տարի էր նաև սոցիալական, տնտեսական ու բարոյաքաղաքական տեսանկյունից: Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ ավելի մեծացրեց ու շարունակում է մեծացնել Հայաստանի պարտքը, որը շեշտակիորեն մոտենում է 13 միլիարդ դոլարի նշագծին:
 
Տնտեսական ոչ մի էական շարժ չեղավ ու չէր էլ կարող լինել: Սոցիալական լարվածությունն ավելի մեծացավ, առավել ևս, որ թե՛ զանազան հարկատեսակների չափերն են շարունակում ավելանալ, թե՛ ապրանքներն ու ծառայություններն են շարունակաբար թանկանում: Դա եկող տարվա ընթացքում առավել նկատելի կլինի:
 
Կրթական առումով տարին խայտառակություն էր, լինի դա «Ադին ու Բուդին» մակարդակի դասագրքերի հարցը, թե, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» անվան ներքո երկրի բուհական ու գիտական ինստիտուտները ոչնչացնելու դիվային նախագիծը:
 
Փոխարենը 2024-ը բարեհաջող տարի էր Փաշինյանի համար. նա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշեց, նկարվեց, այնպես որ՝ հեծանվային հետաքրքրության լավ ֆոտոալբոմ-հավաքածու ունի արդեն: Ի՞նչ տվեց դա Հայաստանին: Ոչ մի բան: Եթե մինչ այդ էլ օտարները Հայաստանին լուրջ չէին վերաբերվում, դրանից հետո սկսեցին ընդհանրապես բանի տեղ չդնել:
 
Փաշինյանի իշխանությունը տարվա ընթացքում շարունակեց հետևողականորեն կատարել ադրբեջանաթուրքական այլևայլ պահանջները: Այնպես, որ Բաքուն արդեն խոսում է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցնելու» մասին, եթե մնացածը, այդ թվում՝ Սյունիքն ու արդեն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու մասին հայտարարությունները չհաշվենք: Ադրբեջանական պահանջները շարունակեցին ավելանալ և կանխատեսելիորեն ավելանալու են: Իսկ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» չկա ու չի էլ նշմարվում: Իսկ այն, ինչ նշմարվում է, «խաղաղություն» չէ, այլ փորձագետների կողմից միանգամայն դիպուկ բնորոշվում է որպես՝ «Հայաստանի լիակատար կապիտուլ յացիա»:
 
Արտաքին քաղաքականության առումով Փաշինյանի իշխանության «շնորհիվ» 2024-ը ոչ թե «նահանջ», այլ անկումային տարի էր: Չնայած կային հնարավորություններ՝ միջազգային որոշակի աջակցություն ստանալ ու Բաքվի բանտերից հանել հայ պատանդներին, բայց Փաշինյանի իշխանությունը գործնականում ոչ մի բան չարեց դրա համար: Հակառակը՝ Փաշինյանը նույնիսկ «քար գլորեց» ադրբեջանական զնդանում հայտնված Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ:
 
Վերադառնալով բուն իշխանությանը, ապա այնպիսի տպավորություն է, որ ամռան կեսին, կորցնելով ընդդիմության ճնշումը, Փաշինյանի թիմն սկսեց ինքնափլուզվել: Համենայն դեպս, ՔՊ-ում եղան խայտառակ ներքին առճակատումներ, որոնք այնքան էլ վաղուց չէին, որ մանրամասն հիշեցնենք: Պարզապես նկատենք, որ այդպիսով դրսևորվեցին ինչպես փաշինյանական իշխանության այլասերվածության աստիճանը, այնպես էլ Փաշինյանի թուլությունը:
 
Բայց, ինչ էլ ասենք, 2025 ենք «մտնում»՝ ունենալով նման իշխանություն, որն, ի լրումն ամենի, ընդգծված թշնամանքով է լեցուն Հայ առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, ամեն մի ազգայինի նկատմամբ: Իշխանություն, որի վարկանիշը ձգտում է Փաշինյանի սիրելի կետի նիշին: Շուտով մեկնարկելիք 2025 թվական ենք մտնելու առանցքային քաղաքական ճգնաժամը շալակած՝ արդեն 4-5 տարի երկիրը ղեկավարում է պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, հայրենիքը հրապարակային ուրացած անձանց ինչ-որ խումբ: Սա է հիմնական հարցը, և այն դեռ իր տրամաբանական լուծումը չի ստացել:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում