Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ» թերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:
 
-Պարոն Կարապետյան, վերջին տարիները Հայաստանի համար բուռն են իրադարձությունների առումով, ցավոք, հիմնականում ոչ դրական իրադարձությունների: Ավարտվում է 2024 թվականը: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ Ձեր գնահատականին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին մեր երկրի համար:
 
-Ցավոք սրտի, Հայաստանի համար դրական նորություններ չկան՝ հաշվի առնելով այն, որ 2023 թվականին կորցրեցինք Արցախը։ Մեր կառավարությունն արցախցիների նկատմամբ իրեն շատ վատ է դրսևորում՝ հատկապես մեր նախնյաց հողերը հանձնելուց հետո։ Փոխանակ արդարանան, որ չկարողացան պահել Արցախը, Հայաստանի իշխանությունները սկսեցին ասել, որ իրենք ճիշտ են արել, որ հանձնել են Արցախը: Մենք հանձնեցինք մեր պատմական տարածքը, մեր հոգին՝ Արցախը։ Մենք շարունակում ենք կորցնել մեր հողերը, մեզ հետ ոչ ոք չի նստում բանակցությունների սեղանի շուրջ։ Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր։ Իսկ եթե դու ներկայանում ես որպես հյուր, ուրեմն չես կարող լուրջ հարցեր լուծել։ Դու ուղղակի մասնակից ես. կարող ես լսել խոսակցությունները, հեռախոսով զբաղվել, խաղալ: Շատ ցավալի է, բայց մեր վիճակը շարունակում է մնալ ծանր։
 
-Այս տարի Դուք հիմնադրեցիք «Համահայկական ճակատ» կուսակցությունը, Ազգային հպարտության տրիբունալը, և, ընդհանրապես, Դուք և Ձեր թիմը բավականին ակտիվ էիք: Ի՞նչ կարողացաք անել 2024 թվականին, և ամենակարևորը՝ ի՞նչ չհասցրեցիք:
 
-Ամենակարևոր բանը, որ արել ենք, «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումն էր, այն տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի օրը (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրըխմբ.): Մենք կարողացանք համոզել ամբողջ աշխարհի հայերին, որ նրանք ստեղծեն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի որոշումը և ակտիվորեն աշխատում ենք այդ որոշման վրա: Այս տարի՝ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումից հետո, մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել, կազմակերպել ենք գիտագործնական համաժողովներ, կլոր սեղաններ, ակցիաներ, ելույթ ենք ունենում ԶԼՄ-ներում: Մենք ստեղծում ենք նոր քաղաքական ուժ։ Ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցով մենք նամակներ ենք գրել Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին։ Ցավոք սրտի, թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, չի պատասխանել մեր նամակներին։ Բայց մենք տանում ենք լուրջ աշխատանք այդ ուղղությամբ: Պետք չէ նստել փողոցում, սրճարաններում և այլն ու հետևել մեզ: Հրավիրում ենք, եկեք դիտեք և լսեք, կարող եք նաև մասնակցել:
 
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 98 տոկոսով կատարել է այս տարվա աշխատանքային պլանը: Մենք այնքան լավ ենք աշխատում, որ ԱԱԾ-ն մեր գրասենյակի մոտ «կրպակ» է դրել և հետևում է մեզ։ Չկա մի միջոցառում, որ նրանք հեռվից մեզ չհետևեն։ Ուզում եմ ասել, որ պետք չէ հեռվից նայել, մենք պատրաստ ենք պաշտոնապես հրավիրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեզանով, մենք պատրաստ ենք հրավեր ուղարկել ՀՀ ԱԱԾ-ին և մյուս համանման կառույցներին։ Բայց երևի թե չսպասենք նրանց պատասխանին այս առաջարկին, ամենայն հավանականությամբ՝ կմտածենք և նրանց պաշտոնական հրավեր կուղարկենք։ Կհրավիրենք նաև այլ միջոցառումների, որոնք կազմակերպում են շարժումն ու «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մենք թաքցնելու բան չունենք։ Դեկտեմբերի 25-ին կազմակերպել ենք «Աշխարհաքաղաքականությունը և Հայաստանի ապագան» գիտագործնական կոնֆերանսը. ինձ տեղեկացրել են, որ մերոնք արձանագրել են նրանց ներկայությունը, չպետք է մոռանալ, որ մեր կուսակցության մեջ էլ կան հետախույզներ։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գոհ եմ մեր թիմի աշխատանքից։ Լավ է, որ մեր ժողովրդի հետ ոչ մի վատ բան չի պատահել, բացի նրանից, որ մեր հողերը հանձնել են։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, 2025 թվականը մերն է լինելու, վստահությամբ եմ խոսում այդ մասին։
 
- Քանի որ խոսվեց Ազգային հպարտության տրիբունալի մասին, ապա հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ փուլում է նրա գործունեությունը:
 
-Հայաստանի ազգային հպարտության տրիբունալն ուսումնասիրում է Հայաստանի կառավարության գործունեությունը, որը չի աշխատում ի շահ Հայաստանի, այլ աշխատում է մեկ անձի համար:
 
-Պարո՛ն գեներալ, Դուք ոչ մեկ անգամ քննադատել եք այս իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը: Իրականում նրանք հեռանո՞ւմ են Ռուսաստանից, թե՞ Արևմուտքին ցույց են տալիս, որ հեռանում են:
 
-Իմ կարծիքով, պետական գործիչը պետք է հասկանա, որ կան ցանկություններ, բայց և կան փաստեր, որոնց հետ չես կարող հաշվի չնստել։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ այդ խաղերը Արևմուտքի հետ վերաբերում են ֆինանսներին։ Ի վերջո, երբ լուրջ խնդիրներ ունեք, ինչո՞ւ եք օգնության համար վազում Ռուսաստան, ԵԱՏՄ։ Այդ դեպքում գնացեք ու ձեր հարցերը լուծեք Արևմուտքում։ Այս մարդիկ չգիտեն, թե ինչ են անում: Նրանք գնում են այնտեղ, որտեղ փող կա։ Այսօր Հայաստանի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է։ Բայց, որպես կանոն, ով մտածում է այդ չափանիշներով, վատ ավարտ ունի իր գործունեության մեջ։ Ես կարծում եմ, որ այդ թիմը չգիտի, թե ուր է գնում։ Չեմ ուզում գնահատական տալ այդ նեղացած մարդկանց՝ ինչ են ուզում կամ չեն ուզում։ Ես գիտեմ մեր ծրագրերը ապագայի համար, գիտեմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին։ Եվ մեր ժողովուրդը ապահով է լինելու և լավ է ապրելու։
 
-Գրեթե բոլոր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանի փրկության ելքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի շուտափույթ հեռացումն է: Դուք էլ բացառություն չեք: Արդյո՞ք այդքան հեշտ բան է իշխանափոխությունը, և ի՞նչ պետք է անել այս իշխանություններից ազատվելու համար:
 
 
-Մենք այլ քաղաքական կուսակցություններից տարբերվում ենք նրանով, որ որևէ մեկին պաշտոնից հանելու նպատակ չունենք։ Մեր նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է, երկրի զարգացումը, հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը: Հայաստանի ներկայիս կառավարության հետ ճանապարհը խանգարում է մեր պետականության զարգացմանը։ Ուրեմն, մենք պետք է հաղթենք ներկայիս կառավարությանը։ Երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի.
 
1. Որ պետք է գնդակահարի ինքն իրեն։
 
2. Որ ժողովուրդը նրան կոչնչացնի։
 
3. Որ նրա հուշարձանը կկանգնեցվի Հրապարակում՝ Լենինի նախկին հուշարձանի տեղը։
 
Այս երեք ուղին է սպասում ցանկացած առաջնորդի, որը կգա որպես երկրի ղեկավար: Եթե ուշադիր նայեք, ապա երեքից երկու ուղին հանգեցնում են մահվան: Մենք պետք է ընտրենք կիրթ, ուժեղ մարդ, որը կկարողանա հաշվի առնել գործողությունների հետագա բոլոր քայլերը՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Նրանց համար, ովքեր մտադիր են գալ իշխանության, ամենակարևորն այս է՝ անհրաժեշտ է այսօր արդեն իմանալ, թե ինչ ես պատրաստվում անել։ Եթե դա վերաբերում է «Համահայկական ճակատ» շարժմանը, կգա ժամանակը, և դուք կտեսնեք, որ մենք իշխանության գալուց հետո չենք սկսի ուսումնասիրել, թե ինչ անենք։ Մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք մեր հետագա քայլերն ու անելիքները։ Մենք ունենք լայնածավալ գործողությունների ծրագիր Հայաստանի անվտանգության, առողջապահության, տնտեսության և այլ ուղղություններով։
 
-Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը գուցե չսպասի հերթական ընտրություններին, և դրանցից մի քանի ամիս առաջ ընդդիմադիր ուժերին անակնկալի բերելու նպատակով արտահերթ ընտրություններ կազմակերպի: Հերթական, թե արտահերթ՝ Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին, թե՞ որոշում դեռ չունեք:
 
- Հայաստանի բոլոր պետական միջոցառումներին մենք մասնակցելու ենք։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ նա շատ է սիրում իր աթոռը, դրա համար էլ երբեք այդ քայլին չի գնա, դա քիչ հավանական է։
 
-Ամփոփելով՝ կա՞ հարց, որը չտրվեց, բայց որին կցանկանայիք պատասխանել կամ գուցե տարեվերջյան Ձեր խոսքն ուղղել մեր ժողովրդին «Փաստի» էջերից...
 
-Շատ հարցեր կան, որոնք կարելի է հնչեցնել, սակայն չցանկացա վատնել մեր ընթերցողների ժամանակը։ Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի առթիվ։ Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, առողջություն և ընտանեկան երջանկություն:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում