Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ

Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ փակել են Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ցուցարարները պահանջել են, որ Քոչարյանը ներկայացնի, թե քննիչ հանձնաժողովն ինչ աշխատանքներ է կատարել ու ինչ եզրակացություններ ունի։ Անդրանիկ Քոչարյանը համաձայնել է հանդիպել նրանցից 4-ի հետ, սակայն անհետ կորածների հարազատները մերժել են` ասելով, որ կբարձրանան վերև, եթե նա ընդունի բոլորին։

Ի վերջո, նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, պայմանավորվել են այսօր հանդիպել Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս երեկ հայտարարել է, թե անհետ կորածների հարզատները թող համբերատար սպասեն, ոչ թե շանտաժի լեզվով փորձեն ծանոթանալ քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ «Չհանդիպեցի, որովհետև անակնկալ էր զոհվածների, անհետ կորածների հարազատների Ազգային ժողով այսօրվա այցելությունը, որովհետև որևէ պրոբլեմ երբևիցե չի եղել կոնկրետ այս խմբի հետ որևէ հանդիպում ունենալ կամ չունենալու, որովհետև և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և՛ այս տարի եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ: Էլ չեմ ասում, որ պետությունը ստեղծել է բազմաթիվ կառույցներ նմանատիպ խնդիրների հետ առնչվող հարցերի քննարկման համար», - մի լրատվամիջոցի էլ ասել է Քոչարյանը:

Ավելի ուշ նա արդեն կուսակիցների շրջապատում ասել է, թե բողոքի գործողությունն իր դեմ է եղել, որոշ շրջանակներ փորձում են իրեն պարտադրել արագացնել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ Զեկույցը պետք է հրապարակվեր դեռ անցած տարի, բայց Քոչարյանը միտումնավոր ձգձգել է։ Այժմ էլ, թեպետ այն պատրաստ է, բայց կրկին ձգվում է։

«Քաղպայմանագրում» Անդրանիկ Քոչարյանի դեմ բացահայտ դժգոհություն կա, նրան ՔՊ նիստերում մեղադրել են կուսակցության և կուսակիցների դեմ գործելու, դավեր նյութելու մեջ։ Քոչարյանը շարունակում է պահպանել հանձնաժողովի նախագահի պաշտոնը բացառապես զեկույցի շնորհիվ։ Այն հրապարակելուց հետո, հասկանում է, որ իրեն դուրս են շպրտելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ու երեկ սպառնացել է, որ որևէ գնով շուտ չի հրապարակելու զեկույցը, նույնիսկ, եթե իր շենքի մուտքը փակեն։ 

Մարիա Թովմասյան