Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում
Գյումրիում անցկացված «փրայմըրիզն» այնքան է ոգևորել Նիկոլ Փաշինյանին, որ որոշել է այդպիսի մի միջոցառում էլ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում անցկացնել։ Ըստ Փաշինյանի, փրայմըրիզը կայանալու է 2025 թ. հունվարի 11-13-ը։ Հունվարի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը կքննարկի ու կգրանցի թեկնածուներին։ Ինչպես և Գյումրիում, փրայմըրիզի արդյունքով ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն կնշանակվի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտանակատար, ապա և կգլխավորի ՔՊ-ի ցուցակն արտահերթ ընտրություններում, որ տեղի կունենան մարտի վերջին։
Փարաքարում էլ «Քաղպայմանագիրը» 2021 թ. դեկտեմբերին պարտություն էր կրել, բայց «Ապրելու երկիր» կուսակցությունից խլել էին հաղթանակը, իսկ ՔՊ և «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա էին կազմել՝ կառավարելով Փարաքարը։ 2,5 տարի անց համայնքապետ դարձավ ՔՊ ներկայացուցիչը, բայց շաբաթներ առաջ ստիպված եղավ հրաժարվել պաշտոնից՝ մի սպանության դեպքին մասնակից լինելու պատճառով։
«Քաղպայմանագրում» Փարաքարն ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի «կալվածքն» են համարում, նախորդ ընտրություններին նա է որոշել ընտրական ցուցակն էլ, համայնքապետի թեկնածուին էլ։ Այժմ, երբ Մկրտչյանի դիրքերը թուլացել են, անգամ խոսում են նրան պաշտոնանկ անելու մասին, փրայմըրիզի գաղափարը հենց նրա դեմ քայլ են համարում։ Իսկ Փաշինյանը որոշել է այդ նախնական ընտրությունների գաղափարն օգտագործել ամենուր, այդպես նաև հեշտ է վերահսկել տեղական քպականներին։
Արմինե Դավթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է