Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում. այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։ Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի 3-ին»,- գրել է Աղազարյանը։

Առաջին հայացքից նախկին քպականի այս հայտարարությունը կարող է ծաղրի և տարակուսանքի առարկա դառնալ։ Սոցցանցերում առաջին արձագանքը հենց այդպիսին էր։ Հատկապես, ծաղրում էին կուսակցության անվանումը, զուգահեռներ տալով ընդհուպ Իլոն Մասկի հետ։

Իրականում, Հովիկ Աղազարյանն այս որոշմամբ փորձում է ապահովագրել իրեն քաղաքական մեթոդներով, իշխանության հնարավոր հարձակումներից։ Գաղտնիք չէ, որ նրա դեմ առնվազն երկու քրեական վարույթ է հարուցվել՝ կաշառքի և պետական գաղտնիքի հրապարակման հոդվածներով։ Աղազարյանը հասկանում է, որ ինչ-որ պահի գլխավոր դատախազը մտնելու է խորհրդարան՝ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Եվ կուսակցության ստեղծմամբ բարդացնում է իշխանության գործը։ Այդկերպ, նա հնարավորություն կունենա հայտարարելու, որ իրեն հետապնդում են իր քաղաքական հայացքների համար։

Աղազարյանին «քաղաքական հայացքներ» վերագրելն, իհարկե, կարող է դիտվել ֆանաստիկայի ժանրից, բայց որ սեփական կաշվի պաշտպանության համար ողջամիտ որոշում է կայացրել, աներկբա է։ Նրան այդ խորհուրդը տվե՞լ են, թե՞ ինքն է գլխի ընկել, հայտնի չէ։ 

Արմինե Սարիբեկյան