Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել․ Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Անլրջութան և սարկազմի հերթական դրսևորումը, որով երեկ հանրային լայն շրջանակներին «կերակրեց» Նիկոլ Փաշինյանը, խոսում է պետության և, ընդհանրապես, կառավարման համակարգի նկատմամբ իր իրական վերաբերմունքի մասին։ «Ընտանեկան փոդքաստ» կոչվող տրագիկոմեդիայով նա փաստացի փորձեց անուղղակի արձագանքել աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի ղեկավարությանը (պետք է արձանագրենք, որ սա ոչ գործըներային, ինչ-որ տեղ նաև արհամարհական ժեստ էր)։
 
Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել։ Ըստ էության՝ «իրական Հայաստան» գաղափարախոսություն ասվածը, եթե չակերտները բացենք՝ պանթուրանականության հայկական ռեբրենդինգն է կամ ուղղակի՝ նեոօսմանիզմ։ Իրենց խոսքում «Փաշինյան դուետը» խոսում էր, ՀՀ ապագան կառուցելու իրենց հայեցակարգի մասին, որն, ինչպես քանիցս ասել ենք հայի ու հայկականության հետ ոչ մի աղերս չունի։
 
Տեսեք, երեկվա իր «դարակազմիկ» մտքերի շարքում Նիկոլը նախանշում է, թե «նախկինում ՀՀ ապագայի մասին եղած պատկերացումներն այդքան էլ Հայաստանի մասին չեն եղել»։ Սա նորից խոսում է այն մասին, որ նա ուղղակի խեղաթյուրում ու լղոզում է հայեցի յուրաքանչյուր արժեք, հիմնովին կազմաքանդում արժեքաբանական բոլոր դոգմաները, ձևախեղում էթնիկ գոյաբանական նորմերն ու ազգային մենթալին վերաբերվող ցանկացած դրվագ։ Սա, նորից եմ կրկնում, համակարգային դեգրադացման փուլային գործընթաց է, որով Նիկոլն ամբողջությամբ հանրությանը կտրում է պատմական կարծրատիպերից։
 
Մի շարք թեզեր լսելուց հետո, հերթական անգամ համոզվեցինք, որ սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, ինչն իր հերթին նշանակում է՝ «փորներս կուշտ ըլնի, տեղներս տաք, թքած թե պետությունը քանի քառակուսի մետր կլնի՝ պլյուս մինուս 50»։
Նիկոլն անանմոթաբար դարձյալ խոսեց խաղաղության մասին, այն դեպքում, երբ «կառուցողականը» նախօրեին հստակ ասեց իր անելիքը՝ հայտարարելով, որ թքած ունի տվյալ գործընթացի վրա։ «Շռնդալից պատասխանը», որը հնչեց Նիկոլի կատարմամբ հետևյալն էր․ «մենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը պատասխանում ենք իրական Հայաստանի գաղափարով՝ փորձելով այն կիրառել նաև ողջ տարածաշրջանում»։ Ավելին, երկուսով ամեն ինչ անում էին, որպեսզի համոզեն, թե «իրական»-ի գաղափարը ֆանտաստիկ մի ձեռքբերում է և դրանից ոչ մի կերպ չի կարելի շեղվել։
 
«Երկների տարածքային ամբողջականությունը կա և ոչ մեկ չի կարա դա չեղարկի, ցանկացած ոտնձգություն միջազգայնորեն դատապարտելի հանցագործություն է»։ Նման միտքը լսելուց հետո միանգամից աչքիս առաջ հառնեց Սիրիան, որը ընդամենը 14-15 տարի առաջ աշխարհի ամենաապահով երկների առաջին եռյակում էր, սակայն այսօր այդ պետությունը փաստացի գոյություն չունի։ Նիկոլը խոսում է «միջազգային իրավունքի» մասին՝ հստակ իմանալով, որ այն ընդամենը թղթի վրա գրված դեկլարատիվ մի թղթակտոր է, ոչ մի կիրառելիություն չկա։
 
Ի դեպ՝ Նիկոլը բանակի՝ «սեփական երկրի լեգիտիմ իրավունքի պաշտպանելու» մասին իր ասելիքն այնպիսի ճարպկությամբ լղոզեց, որ տպավորություն էր, թե մինչև 2018-ը Հայկական բանակը եղել է մի «օկուպանտ ու բանդիտական միավորում» և իր գործողություններն արել է ինչ-որ կասկածելի մութ գործարքներով կամ այլ կերպ ասած՝ ըստ Նիկոլի, մինչև 2018-ը Հայկական բանակը պաշտպանել է այլ ժողովրդի անվտանգությունը։
 
Դե իսկ ողջ շոուի ամենաառանցքային կտորն այն էր, երբ հայտարարեց, որ «Արևմտյան Հայաստանը դա Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է», այսինքն հետ այսու, երբ որևէ մեկը խոսի ասի Արևմտյան Հայաստանի մասին, ապա պետք է հասկանանք, որ խոսքը գնում է, ասենք Մարգարայի, Տափերականի կամ Ջրառատի մասին, բայց ոչ երբեք Էրզրումի ու Վանի։ Ի դեպ՝ այստեղ շատ կարևոր մի նրբություն․ ՀՀ ոչ մի ղեկավար իր կառավարման ընթացքում, երբեք Արևմտյան Հայաստանի նկատմամբ ոչ մի նկրտում կամ, սրանց բառերով ասած, «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մասին թեզեր, չի տիրաժավորել, նույն Նիկոլն է այս թեման բերել առաջին պլան ու հիմա ինքնամոռաց այն «խուրդում» է։
 
Հետո մի կարևոր բան․ էդ կլոունադայի ժամանակ թեմա արծարծվեց, թե «ինչո՞ւ մենք էլ ուրիշ տարածաշրջանների նման, չենք կարող մեր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել, էլի երկրներ կան, որ պատերազմել են, բայց հիմա գործընկերներ են»։ Սա, ըստ իս, միջնակարգ դպրոցի ցանկացած 4-րդ դասարանցու համար պարզաբանված թեմա է․ «թուրքը՝ թուրք է, ու թուրքի հետ ախպեր չես կարա լինես»․ սրա մասին դեռ 1918-ին Դարապաս գյուղում՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին, Նժդեհն է ասել։
 
Նիկոլը մի հետարքրիր սփոյլ էլ արեց, երբ հայտարարեց, որ իրենք՝ տվյալ դեպքում «Փաշինյան դուետը», «խաղաղության կոնցեպտի» մասին խոսել են դեռևս 2018-19 թվականներին, իսկ իրենց այդ «ռելսերից գցել են»՝ շեղելով բուն նպատակից, և հիմա, ըստ Նիկոլի, նորից 2019-ի դիրքերում են ու չեն պատրաստվում ոչ կերպ ուղուց շեղվել։ Հակոբյան Աննան, երկրորդելով Նիկոլին, իր հերթին նշեց, թե 2019-ին «ձևակերպումները խրթին են եղել և սոցիալ-հոգեբանական առումով հանրությանը ոչ հասու, իսկ հիմա շատ ավելի լայն շրջանակներ աջակցում են իրենց»։ Սրանք մարդ ու կին երևի մոռանում են, որ 2019-ին հաջորդել է արյունոտ 2020-ը և 5000 երիտասարդ են մատաղ արել, որպեսզի մարդկանց սոցիալ-հոգեբանորեն ստիպեն թուրքի հարճ դառնալու հետ համակերպվեն կամ ուղղակի դառնան լատենտ։
 
Հ․գ․ Եվ վերջում․ փաստորեն սա նոր է իմացել, որ Մաշտոցը Վռամշապուհի հանձնարարականով է գրերի գյուտի գործին լծվել, ու ասում է, թե «սովետական քարոզչամեքենան թեման ձևախեղել է և արքային թողել ստվերում»։ Իմ հիշելով, մեր պատմիչների աշխատություններում, որոնք հրապարակվել են 1970-80 ական թվականներին, թեմայի հետ կապված բավական հանգամանալից ու խորքային մեկնաբանություններ կան, այլ բան է, որ դու դրա մասին կարդացել կամ տեղեկացել էս 50 տարեկանում։