Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել։ Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։ Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրայինտիրույթում և՝ քաղաքական։
 
Հանրային տիրույթ
 
ա.  Մարդկանց, լայն զանգվածներին տեղ հասցնել իրավիճակի լրջությունը։
բ.  Ներքին հաշտություն՝ ընդդեմ գործող իշխանության։ Նրանք, ովքեր որպես մարդ՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն մեր երկրի, հանուն չկոտորվելու պահանջում են նոր իշխանություն, պետք է մի կողմ դնեն ցանկացած թշնամանք, քեն և իրենց նեղ շահերը։
գ.  Համատարած աշխատել «մեծարգոների» և նրանց հանդեպ լոյալ խավի հետ։ Բացատրեք, որ դեռևս ունեն հնարավորություն՝ չդառնալու Հայաստանի դահիճներից մեկը։ Պարզ ասեմ՝ մի քծնեք, մի ուրախացեք, որ պաշտոններ ունեն, հակառակը՝ խրախուսեք հրաժարականներ տալ, տարանջատվել։
դ.  Շատ կոշտ հակադարձել Ալիև-Էրդողանի հայաստանյան պրոպագանդիստներին։ Այս մարդիկ պետության ճակատագրի վրա են փող աշխատում։
ե.  Համատարած բացատրական աշխատանք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խավի հետ։ Այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ ապրելու կամ մորթվելու հարց է։
 
Քաղաքական տիրույթ
 
Հակառակորդի և արտաքին աշխարհի համար մենք այս պահին անտեր մնացած, ցածրորակ ժողովուրդ ենք՝ անմիտ էլիտաներով։ Այսօրվա աշխարհի խաղի կանոններով՝ նման ժողովուրդներին ցեղասպանելն ընդունելի է։ Հետևաբար, մեր խնդիրն է՝ մեր ընդվզումը, մեր գոյությունը և մեր քայլերը տեղափոխել քաղաքական և պետական մտքի դաշտ.
 
- Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից։
- Մեր խնդիրն է՝ խուսափել պատերազմից։ «Մինչև վերջին հայը կռվելը» բացառիկ ավանտյուրա է։ Այսօրվա պայմաններում մեր պետական միտքը, պետական հասունությունը պատերազմից խուսափելն է՝ բոլորին հասկանալի պատճառներով։
 
Քաղաքական միտքը պետք է ձևակերպի այս նպատակի համար հնարավոր քայլերը.
 
1.     Վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին. ճիշտ գաղափար է, բայց պահանջում է բարդ և ճշգրիտ քայլեր։
2.     Վերհիշել մեր ՀԱՊԿ անդամակցությունը. ռացիոնալ գաղափար է, բայց  կարևոր որոշումների պահին կարող ենք բախվել Ադրբեջանի բարեկամ որևէ պետության վետոյին։
3.     ԲՐԻԿՍ-ին անդամակցության գաղափարը. հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։
4.     Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։ Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։ Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։ Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։
 
Ամփոփում
 
Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը։