Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել: Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի:
Ընդ որում, Հայկ Սարգսյանի կոնֆլիկտը ոչ միայն Տավուշի մարզպետի, այլև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ է, որն, ի դեպ, նշյալ քաշքշուկի թեման «արագի մեջ» հերքողներից մեկն էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար: Այդ նպատակի համար նա պարբերաբար «դրոններով», տեսչական մարմինների ուղեկցությամբ, նաև ինքնագլուխ այցելում է անտառներ, հատկապես Տավուշի մարզ ու հատկապես օրինական հատատեղեր: Ասում են, սակայն, գրեթե չի եղել դեպք, որ օրինական հատման փաստաթուղթ չներկայացնեն: Արդյունքում օրինական հատատեղերում կատարված պլանային հատումները երբեմն ներկայացվել են որպես «անտառը կոտորելու» դեպքեր, այսինքն՝ Տավուշի մարզպետի ու ՇՄ նախարարի վրա «բոչկա գլորելու» առիթ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան