Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։

Դատեք ինքներդ՝ Երևանի ծառահատումներից մինչև այրվող աղբավայրերը, տրանսպորտի արտանետումներից մինչև անվերահսկելի շինարարությունը՝ ցեմենտի ու այլ թունավոր նյութերի արտանետումներով, ուղղակի ու շատ հստակ ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա։ Բայց բնապահպանների թիրախը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը՝ հանքարդյունաբերության ոլորտը։ Ու սա զարմանալիորեն համահունչ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու շատ հստակ երևակվող հարձակումներին Հայաստանի տնտեսության վրա։

Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։

Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Էկոլուր» ՀԿ-ի կայքի հունվարի 7-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման համար Չեխիայի ԱԳՆ–ի կողմից տրվող գրանտային ծրագիրն, ամենայն հավանականությամբ, հասել է նաև Սյունիքի մարզ: Իհարկե, դեռևս 2023 թ. դեկտեմբերին այդ կազմակերպության հետ կապված աղմուկից հետո այս հոդվածում չի հիշատակվում այդ կազմակերպության անունը, սակայն նյութի սկզբում առկա են «Առնիկայի» և Չեխիայի ԱԳՆ-ի դրամաշնորհային ծրագրի պաշտոնական լոգոները։

Դեռևս 2018 թվականից սկսած՝ չեխական ՀԿ-ի փորձագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել մի շարք մարզերում (Արարատ, Լոռի, Կոտայք և Արագածոտն), ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիներն այդտեղ գործող հանքավայրերում և պոչամբարներում: Փաստացի Հայաստանում շարունակում են գովազդել այդ չեխական ՀԿ-ն՝ «տոն տալով» նրանց այն պնդումներին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանը։ Չեխական այս կազմակերպության տվյալները ոչ ոք չի ստուգել, բայց դրանք ակտիվորեն մեջբերվում են ադրբեջանական մամուլում։

Հիշեցնենք, որ չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է Հայաստան 2018, 2019, 2020, 2021 թվականներին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նույն Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում արդյունաբերական աղտոտման դեպքերով իրենք երբևէ չեն զբաղվել։ Սակայն այս հանգամանքը, կարծես, որևէ կերպ ահազանգ չի հանդիսանում հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների համար, և նրանք շարունակում են համագործակցել կասկածելի օտարերկրյա կազմակերպության հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ «խնդրի բացահայտմամբ» զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական կայքերում։ Զուգադիպություն է սա, թե ոչ, բայց վերոնշյալ հոդվածի հրապարակումը համընկավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հարցազրույցի հրապարակման հետ, որտեղ կրկին հիշատակվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ առնչվում է Սյունիքի մարզի հետ։ Այս ամենն, ինչ խոսք, արդեն ազգային անվտանգության հարց է, որով, հուսանք, Հայաստանում դեռևս զբաղվում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում