Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP 29 կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն անցել է առավել կոշտ հռետորաբանության։ Ու ինչքան ժամանակն անցնում է, Բաքվի կողմից հնչող հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Եվ չնայած նրան, որ հաջողվել է բանակցային փաստաթղթի կետերի 90 տոկոսի շուրջ համաձայնություն ձեռք բերել, Ալիևն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում ու սպառնում։

Ավելին, չկա որևէ երաշխիք, որ եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշի։ Բացի դրանից, ամեն անգամ Ալիևի կողմից ստորացուցիչ հռետորաբանություն է հնչում հայ ժողովրդի ու հայոց պետականության հասցեին։ Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի չի ընդունում Հայաստանի գոյությունն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե աշխարհի մեկ այլ պետության վերաբերյալ նման արտահայտություններ օգտագործեին, ապա այդ երկրի ղեկավարությունն իսկույն դուրս կգար բանակցություններից ու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր կոշտ պատասխան տալու համար։ Բայց սա, իհարկե, չի վերաբերում Հայաստանի ղեկավարությանը։

Մինչ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքը մեծանում է, Փաշինյանն այնքան հանգիստ կյանք է վարում, այնքան ազատ ժամանակ ունի, որ չգիտի, թե ինչպես ծախսի։ Դրա համար էլ նա ճաշ է պատրաստում, հեծանիվ է վարում, ընտանեկան պոդքաստի թողարկում է անցկացնում կամ էլ սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն է կարդում ու դրանց պատասխանում։ Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանից եկող վտանգների հետ կապված անհանգստանալու առիթ չկա։ Փաշինյանն ամեն անգամ Բաքվից հնչող հոխորտանքներին պատասխանում է, թե իրենք չեն շեղվում խաղաղության օրակարգից ու քայլ առ քայլ շարժվում են դեպի «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությունը նշանակում է դրա համար կայուն երաշխիքների ստեղծում, իսկ ներկա պայմաններում այդպիսի մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է։ Ու հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ։ Իսկ այն մտայնությունը, թե հիմա սահմանին հարաբերական հանգստություն է հաստատվել, ընդամենը խաբկանք է։ Ադրբեջանի վարքագիծը վաղուց պարզ է, իրենք կարող են յուրաքանչյուր պահի կեղծ հաղորդագրություններ տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակել է, ու այդպիսով սկսել հարձակումը։ Վերջին օրերին ևս կեղծ հաղորդագրություններ տարածվեցին, թե հայերը կրակում են։ Բայց զարմանալին այն է, որ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին պատշաճ կերպով չպատասխանելը պայմանավորում է այն հանգամանքով, թե իբր այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմք ձևավորել հարձակում նախաձեռնելու համար, ինչն ինքը չի կարող թույլ տալ։ Իրականում, երբ պետք լինի իրեն, Ադրբեջանը կարող է ոչ էլ նայել «լեգիտիմ հիմքին»։ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ինտեգրման ճանապարհին «աշխարհագրական պատնեշ», ինչն իր համար կարող է բավարար համարվել ագրեսիա սկսելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Իսկ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական պահանջների, Հայաստանից կրկին շրջանառվում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը։ Պարզ է, չէ՞, որ այդ ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնալու։ Այն Ադրբեջանի համար չեղածի հաշիվ է, քանի որ Բաքուն Հայաստանին որպես իրեն իրավահավասար կողմ չի դիտարկում։ Ադրբեջանը դիտարկում է միայն Հայաստանից անընդհատ զիջումներ կորզելու հնարավորությունը։ Իսկ Փաշինյանն այս ուղղությամբ անընդհատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Վերջին անգամ նա արդեն խոսեց սահմանազատման գործընթացը շարունակելու և ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առաջարկների մասին։ Պարզ է, թե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն ինչ քարտեզներ կարող է հայտնաբերել, որի արդյունքում նոր տարածքային զիջումները կդառնան անխուսափելի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարումը Ադրբեջանի համար կարող է լինել շատ մեծ դիվանագիտական հաղթանակ։ Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ավելին՝ Թուրքիան ցանկանում է, որ ինքը միջնորդ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իսկ հիմա, երբ չնայած այն գործնականում չի գործում, Ադրբեջանն ու Թուրքիան, երկյուղելով այս ձևաչափի վերականգնման ստվերից, փորձում են հարմար պահն օգտագործել դրանից ազատվելու համար։

Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև հրատապ է արցախահայության վերադարձի հարցը։ Միջազգային հանրության ներկայացուցիչներն ուղղակի հիմա խոսում են այս մասին, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում, երբ Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատվի, ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցը սկսի հալվել, Մինսկի խումբը կարող է կարևոր անելիքներ ունենալ։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են այն կողմնորոշիչով, որ տուրք տալով Ադրբեջանից հնչող պահանջներին՝ պետք է ամեն գնով դրանք բավարարել, ու կարևոր չէ, թե հետո ինչ կլինի։ Նրանք այսօր հիմնավորում են իրենց գործողությունները նրանով, թե Մինսկի խումբը չի գործում։ Բայց հարցն այն է, որ դա չի նշանակում, թե միշտ չի գործելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում