Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը
Amazon առցանց մանրածախ առևտրի և Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, SpaceX, Tesla և X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը, ինչպես նաև Meta կորպորացիայի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկա կլինեն հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը։
Ըստ տվյալների՝ ձեռնարկատերերին կտրամադրվեն «երևացող տեղեր» և կնստեցնեն այլ կարևոր հյուրերի՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմում առանցքային պաշտոնների թեկնածուների և ընտրված պաշտոնատար անձանց հետ։
The Wall Street Journal թերթն ավելի վաղ հաղորդել է, որ ինչպես Meta-ն, այնպես էլ Amazon-ը մեկական մլն դոլար են նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին: Մասկն ընտրված նախագահի մերձավոր զինակիցների խմբում է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան